«Mozilla» ընկերությունը ցանկանում է իր բրաուզերում ավելացնել «Reset» կոչվող կոճակը: Այս կերպ բրաուզերից օգտվողները կկարողանան ցանկացած պահի վերականգնել բրաուզերի կարգավորումների նախնական տարբերակը:
Ինչպես տեղեկացնում են ծրագրավորողները միայն կարգավորումների վերականգնումը բավարար չի օգտվողներին, նրանք ցանկանում են միշտ պահպանել իրենց տվյալները, որը այդքան էլ հեշտ գործ չի: Եթե Firefox-ում առաջանում են ինչ որ թերություններ, ապա կարգավորումների վերականգնումը պետք է այն ամբողջությամբ ուղղի:
Սակայն մինչ այս ֆունկցիայի ավելացումը Mozilla-ի ծրագրավորողները փորձում են բրաուզերում ավելացնել հատուկ բաժին, որը թույլ կտա շատ արագ ամբողջությամբ ջնջել բրաուզերը համակարգչից :