Այժմ, երբ «YouTube» ընկերությունը օգտագործում է «Google»-ի օգտվողների պրոֆիլները, այս երկու ընկերությունների միջև նյութեր տարածելը չպետք է ինչ-որ բարդություններ առաջացնի: Եվ ահա YouTube-ի կայքի վերջին թարմացումներից հետո, կայքում հայտնվել է նոր կոճակ, որի վրա սեղմելուց հետո անմիջապես հայտնվում ենք Google+ կայքում:
Իսկ հիմա YouTube ընկերությունը փորձարկում է Google Search, Gmail, Google Docs և Google-ի այլ ծառայությունները:Կայքի վերևի հատվածում տեղադրված է «Google+»-ծանուցման կոճակը, որը հնարավորություն է տալիս YouTube-ի ցանկացած վիդեո տարածել Google+ սոցիալական ցանցում:
Ներկայումս այս փոփոխությունները միայն երևում են առավել շուտ ստեղծված պրոֆիլներում: Հետագայում նաև այս փոփոխությունները կտեղադրվեն նաև այլ օգտվողների պրոֆիլներում: