Skype 5.8 Final-Full HD տեսազանգեր

Հեղինակ Hayk գրվել է суббота, 4 февраля 2012 г. | 02:15


Թողարկվել է Skype 5.8 Final տարբերակը Windows-ի համար: Առաջին անգամ օգտվողները կարող են կատարել Full HD տեսազանգեր: Սակայն զանգահարելու համար, բացի Skype 5.8 Final տարբերակից, անհրաժեշտ կլինի ունենալ համապատասխան որակի տեսախցիկ, օր.՝ Logitech C920, և գերարագ ինտերնետ կապ, որը պետք է գերազանցի 2 Մբ/վ-ը:
Այսուհետ Skype 5.8-ի օգտվողները կկարողանան Facebook-ի օգտվողների հետ կապնվել հենց Skype-ի գլխավոր պատուհանից: Բացի այդ նոր տարբերակի միջոցով կարող եք ֆայլեր ուղարկել միաժամանակ մի քանի մարդկանց: Սակայն վերջինիս միայն հասանելի է Skype Premium-ի օգտվողներին:
Նաև ավելացվել է նոր հետաքրքիր ֆունկցիա, որը կոչվում է Push to Talk, այս ֆունկցիայի միջոցով կարելի է մեկ սեղմումով անջատել բարձրախոսը, ինչպես նաև արագ փակել Facebook-ում օֆֆլայնում գտնվող ընկերների ցուցակը:

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին :
0 Comments
Tweets
Comments

Отправить комментарий

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru