Հիմա ձեզ կներկայացնեմ մի հետաքրքիր հնարք Windows-ի՝ մասնավորապես «командной строка» ֆունկցիայի միջոցով: Օրինակ, եթե ցանկանում եք ինչ-որ հաշվարկներ կատարել և չունեք հաշվիչ, ապա կարող եք օգտվել հենց այս հնարքից:
Բացում ենք՝ Пуск>Выполнить հետո մուտքագրում ենք CMD.EXE հրահանգը և սեղմում ենք Enter կոճակը (Пуск>Программы>Стандартные>Командная строка): Enter կոճակը սեղմելուց հետո բացվում է «командной строка» պատուհանը: Այժմ մեզ մնում է մուտքագրել համապատասխան հրահանգը և համակարգիչը մեզ կներկայացնի հաշվարկի վերջնական արդյունքը:
Հրահանգը մուտքագրելու համար նախ գրում ենք՝ set/a, հետո արդեն թվաբանական գործողությունները:
Օրինակ՝
C:\>set /a 2+2
= 4
C:\>set /a 2*(9/2)
= 8 (մնացորդը չի հաշվվում)
C:\>set /a (2*9)/2
= 9
C:\>set /a “31>>2″
= 7
C:\>set /a 6*6
= 36:
Ահա և այսքանը :