«Google»-ն ներկայացրել է նոր ծառայություն, որտեղից կարելի է տեղեկանալ սեփական վիճակագրության մասին: Այս մասին տեղեկացնում է Google-ի պաշտոնական բլոգը:
Ծառայությունը կներկայացնի յուրաքանչյուր ամսվա ընթացքում ձեր ակտիվությունը:
Օրինակ, Gmail-ի դեպքում կներկայացվի ուղարկված և ընդունված հաղորդագրությունների մասին տեղեկատվությունը և այլն:
Օրինակ, Gmail-ի դեպքում կներկայացվի ուղարկված և ընդունված հաղորդագրությունների մասին տեղեկատվությունը և այլն:
Ներկայումս ներկայացվելու է Google-ի մի քանի ծառայության (Gmail, YouTube, Picasa և Latitude) վիճակագրությունը: Վիճակագրությունը կարող եք տեսնել հատուկ էջում, սակայն մինչ այդ պետք է միացնել այն կարգավորումների էջից (սեղմե՛ք այստեղ այցելելու համար):