Բջջային հեռախոսներում առաջատար բրաուզեր համարվող Opera Mini-ն թողարկել է իր բրաուզերի նոր՝ Opera Mini 7, տարբերակը: Նոր տարբերակում Opera Mini-ի ծրագրավորողները ստեղծել են անթիվ կայքեր պահպանելու հնարավորություն:
Բացի այդ նաև սոցիալական կայքերից հեշտ օգտվելու համար ստեղծվել է նոր ներդիր՝ Smart page, որը թույլ է տալիս արագ միանալ ընտրված սոցիալական կայքրին:
Այստեղ նաև երևում են սոցիալական կայքրում տեղ գտած փոփոխությունները, ինչպես նաև այլ նորություններ, որոնք կարող են հետաքրքրել օգտվողներին: Ցանկության դեպքում Smart page-ը կարելի անջատել կարգավորումներ բաժնից:
Բացի այդ նշեմ նաև, որ այսուհետ Opera Mini-ն կթարմացվի ավտոմատ կերպով: Opera Mini Next-ը աշխատում է Blackberry, S60 և J2ME ապահովող բջջ. հեռախոսների վրա: