Latest Post
Показаны сообщения с ярлыком Opera. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Opera. Показать все сообщения
03:28

Թողարկվել է Opera Mini 7-ը
Հեղինակ Hayk գրվել է понедельник, 4 июня 2012 г. | 03:28

Բջջային հեռախոսներում առաջատար բրաուզեր համարվող Opera Mini-ն թողարկել է իր բրաուզերի նոր՝ Opera Mini 7, տարբերակը: Նոր տարբերակում Opera Mini-ի ծրագրավորողները ստեղծել են անթիվ կայքեր պահպանելու հնարավորություն:
Բացի այդ նաև սոցիալական կայքերից հեշտ օգտվելու համար ստեղծվել է նոր ներդիր՝ Smart page, որը թույլ է տալիս արագ միանալ ընտրված սոցիալական կայքրին:
Այստեղ նաև երևում են սոցիալական կայքրում տեղ գտած փոփոխությունները, ինչպես նաև այլ նորություններ, որոնք կարող են հետաքրքրել օգտվողներին: Ցանկության դեպքում Smart page-ը կարելի անջատել կարգավորումներ բաժնից:
Բացի այդ նշեմ նաև, որ այսուհետ Opera Mini-ն կթարմացվի ավտոմատ կերպով: Opera Mini Next-ը աշխատում է Blackberry, S60 և J2ME ապահովող բջջ. հեռախոսների վրա:
Ярлыки:
Opera
,
Opera Mini
,
Բջջային ծրագրեր
04:39

Թարմացվել են Opera Mini և Opera Mobile բրաուզերները
Հեղինակ Hayk գրվել է четверг, 24 мая 2012 г. | 04:39

«Opera Software»-ի ծրագրավորողները թարմացրել են Android-ի համար նախատեսված Opera Mini և Opera Mobile բրաուզերները: Երկու ծրագրերի նախկին տարբերակներում առկա էին մի քանի խնդիրներ, որոնք և ուղղվել են նոր տարբերակներում:
Ծրագրավորղները հաղորդում են, որ երկու ծրագրերում էլ այժմ առկա ստաբիլ աշխատանք, ինչը նախկինում բացակայում էր: Նոր փոփոխությունների շնորհիվ Opera Mini 7.0.3-ը ավելի արագ է դարձել, իսկ Opera Mobile 12.0.3՝ այլևս չի անջատվում և աշխատում է ավելի ստաբիլ:
Բրաուզերները աշխատում են ինչպես Android 1.6-ի, այնպես էլ նոր տարբերակների վրա:
Ярлыки:
Android
,
Google Play
,
Opera
,
Opera Mini
,
Բջջային ծրագրեր
05:04

Նոր՝ «Opera Labs Camera 12.00»-ը, թույլ է տալիս ղեկավարել վեբ-տեսախցիկը
Հեղինակ Hayk գրվել է вторник, 17 января 2012 г. | 05:04

Համացանցում գործող մի շարք ծառայություններ և հավելումներ օգտվողներից պահանջում են վեբ-տեսախցիկների առկայություն: Ահա և այս փաստը հաշվի առնելով հանրահայտ բրաուզեր «Opera»-ի ծրագրավորողները որոշել են փորձարկել, վեբ-տեսախցիկի համար նախատեսված հավելումներով բրաուզեր, որը արդեն հասանելի է և կարող եք բեռնել այստեղից:
Նոր բրաուզերը հնարավորություն է տալիս ղեկավարել վեբ-տեսախցիկը, անկախ համակարգչում առկա ծրագրերից (նախատեսված վեբ-տեսախցիկը ղեկավարելու համար):Այժմ, երբ օգտվողները այցելում են, այնպիսի կայք, որը պահանջում է տեսախցիկ, բրաուզերում հայտնվում է հաղորդագրություն, որը հարցնում է միացնել տեսախցիկը, թե՞ ոչ: «GetUserMedia»-ն իր աշխատանքի համար օգտագործում է javascript և տվյալների փոխանցում հասցեատողի միջոցով:
Ինչպես տեղեկացնում է «Opera Labs»-ը, նոր բրաուզերը դեռ ամբողջությամբ պատրաստ չի, բայց արդեն հիմա կարելի է այն օգտագործել վիդեո- կամ աուդիո- չատերում:Առավել մանրամասն կարող եք տեղեկանալ այստեղից՝ getUserMedia: accessing the camera and privacy UI:
Ярлыки:
Opera
,
Դիտարկիչներ
03:42

Բացի այդ նշվում է նաև այն, որ վերացվել են նախորդ տարբերակում առկա որոշ թերությունները: Նոր փոփոխությունների մասին կարող եք կարդալ այստեղ՝ opera.com/browser/new:
Ներբեռնեք նոր՝ Opera 11.60 տարբերակը
Հեղինակ Hayk գրվել է четверг, 8 декабря 2011 г. | 03:42
Opera Software-ի ծրագրավորողների խումբը թողարկել է Opera բրաուզերի նոր՝ Opera 11.60 տարբերակը:
Հիմնական փոփոխությունը, որը տեղի է ունեցել այս տարբերակում դա փոստային բաժանորդի նոր ինտերֆեյսն է: Այս նոր փոփոխության հիմքում ընկած է Presto 2.10 շարժիչը, որը իր մեջ ներառում է HTML5 և CSS3:Բացի այդ նշվում է նաև այն, որ վերացվել են նախորդ տարբերակում առկա որոշ թերությունները: Նոր փոփոխությունների մասին կարող եք կարդալ այստեղ՝ opera.com/browser/new:
Նոր տարբերակը կարող եք ներբեռնել opera.com/browser այստեղից: Կամ կարող եք թարմացնել ձեր համակարգճում առկա հին տարբերակը:
Այժմ Opera 11.60-ը հասանելի է Windows, Linux և Mac OS X օպերացիոն համակարգերի համար:
Միաժամանակ արդեն թողարկվել է նաև Яндекс-версия Opera 11.60-ը, որը իր մեջ ներառում է Яндекс.Бар և ВКонтакте-ի ընկերների հետ կապ հաստատելու համար պատրաստված հատուկ հավելում:
Միաժամանակ արդեն թողարկվել է նաև Яндекс-версия Opera 11.60-ը, որը իր մեջ ներառում է Яндекс.Бар և ВКонтакте-ի ընկերների հետ կապ հաստատելու համար պատրաստված հատուկ հավելում:
Ярлыки:
Opera
,
Դիտարկիչներ
,
Ընտրանի ծրագրեր




