«YouTube» ծառայությունը շարունակում է փորձարկել իր նոր դիզայնը: Նոր փոփոխությունների արդյունքում, կայքի ձախակողմյան հատվածում կտեղադրվեն օգտվողի բոլոր բաժանորդագրությունները և յուրաքանչյուր բաժանորդագրման դիմաց նշված կլինի նրա տեղադրած վիդեոների թիվը:
Այս հատվածում նաև տեղադրվել է նոր որոնողական համակարգ, իսկ նրանց ներքևի հատվածում տեղադրված է կայքի կողմից առաջարկվող ալիքների ցուցակը:Բացի նշված փոփոխությունները, տեղի են ունեցել նաև այլ փոփոխություններ. օրինակ այժմ վիդեոն դիտելուց հետո նրա վրա հայտնվում է փոքրիկ պիտակ «watched» տեղեկացնելով, որ այն արդեն դիտվել է:
Ահա և նոր ինտերֆեյսը.
...իսկ սա` նախկինը:
Եթե ցանկանում եք փորձարկել նոր ինտերֆեյսը, ապա կարող եք կարդալ այս նյութը: