Ներկայումս գոյություն ունեն տարատեսակ ծրագրեր, որոնք թույլ են տալիս ներբեռնել վիդեոներ YouTube կայքից: Ինչպես նաև այդ ծրագրերից շատերը իրենց մեջ պարունակում են հատուկ փոխարկիչներ, որոնց միջոցով կարելի է փոփոխել տվյալ վիդեոյի ֆորմատը:
Սակայն Windows-ի համար նախատեսված` այդ ծրագրերի մեջ, իմ կարծիքով, լավագույնը Direct YouTube Downloader ծրագիրն է:
- Ծրագիրը անվճար է և գովազդներ չի պարունակում:
- Թույլ է տալիս բեռնել ցանկացած որակի և ֆորմատի վիդեո: Հնարավորություն է տալիս բեռնել նույնիսկ 4K Ultra HD որակի վիդեոներ:
- Ապահովում է վիդեոների խմբակային բեռնման ֆունկցիա:
- Խմբակային բեռնման ժամանակ թույլ է տալիս ընտրել յուրաքանչյուր վիդեոյի որակը և ֆորմատը:
- Վիդեոն գտնում է ինչպես հղումների միջոցով, այնպես էլ անվանումների և տեղադրողի անվան միջոցով:
Ներբեռնում ենք ծրագիրը, տեղադրում ենք համակարգչի մեջ, ընտրում՝ ծրագրի լեզուն
(պարունակում է մի շարք լեզուներ), վիդեոների պահպանման վայրը (ստանդարտ կերպով այն պահպանում է C:\Downloads թղթապանակում) և վերջ:
Վիդեոները ներբեռնելու համար, ծրագրի վերևի հատվածում գտնվող տողում գրում եք վիդեոյի անունը (կարող եք օգտագործել նաև հղումը կամ վիդեոն տեղադրողի անունը) և սեղմում եք «Скачать»: