Ինտերնետից օգտվողներից շատ շատերը Gmail-ում ունեն մի քանի հաշիվներ: Բացի այդ տնային համակարգիչներից կարող են օգտվել տարբեր մարդիկ, այդ իսկ պատճառով Google-ն որոշել է փոխել Gmail մտնելու գլխավոր էջը:
Ինչպես տեղեկացնում են Gmail-ի ծրագրավորողները, էջը դեռևս փորձարկման փուլում է և հասանելի է միայն մի քանի օգտվեղների:
Փոփոխությունից հետո մուտքի համար նախատեսված էջում օգտվողները կարող են տեսնել միանգամից մի քանի հաշիվներ: Օգտվողները, իրենք կարող են ընտրել էջում ցույց տրվող հաշիվների թիվը:
Չնայած այս տեղեկություններին, Google-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս ինֆորմացիան: