Գլխավոր » » Իռլանդիա-Հայաստան:EURO 2012

Իռլանդիա-Հայաստան:EURO 2012

Հեղինակ Hayk գրվել է вторник, 11 октября 2011 г. | 05:09

Իռլանդիա-Հայաստան
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր Երևանի ժամանակով 22:45-ին, Դուբլինում կանցկացնի իր պատմության, թերևս,  կարևորագույն խաղը: Մեր ընտարանին կփորձի հաղթել վերջին՝ իռլանդական պատնշը, և դուրս գալ Եվրո-2012-ի փլեյ-օֆֆ փուլ:
Մեկ տարվա ընթացքում մեր ընտրանին զգալիորեն բարելավել է խաղի որակը, և կարծում եմ` կարող է վաղը հաղթանակ տոնել: Հաշվի առնենք նաև հոգեբանական գործոնը. մեր ֆուտբոլիստներն այսօր մարտական են, քան երբևէ: Վերջին երեք խաղերում ՀՀ հավաքականը 11 գոլ է խփել, ինչը վստահությամբ ու լրացուցիչ լիցքերով կարող է մեծապես նպաստել պատմական հաղթանակին:
Վերջին հանդիպումը երկու թիմերի միջև
2010թ. սեպտեմբերի 3- Հայաստանի ազգային հավաքականը Հանրապետական մարզադաշտում հյուրընկալում է Իռլանդիայի ազգային հավաքականին:
Հանդիպման առաջին իսկ րոպեներից Իռլանդիայաի հավաքականը սկսեց տիրել գնդակին, բայց արդեն խաղակեսի միջնամասում մեր տղաները կարողացան հավասարեցնել խաղը և մի քանի անգամ սպառնալ Շեյ Գիվենի դարպասին (այսպես տեղի է ունենում մեր հավաքականի գրեթե բոլոր հանդիպումներում): Արդեն երկրորդ խաղակեսում արդեն մեր տղաները ամբողջությամբ տիրել էին նախաձեռնությանը և թվում էր թե գոլը հասնունանում է:
Այո՛, այդպես էլ եղավ, բայց ոչ մեր օգտին: Ընդանում էր 75-րդ րոպեն, երբ մրցակիցը որոշեց արագ հակագրոհել, որի արդյունքում խուճապ սկսվեց մեր պաշտպանությունում, որից և օգտվեց մրցակց կիսապաշտպան՝ Կեյք Ֆեյինը 0-1: Գոլից հետո մերոնք ամեն ինչ անում էին խաղը փրկելու համար, բայց ապարդյուն: Եվրո-2012-ի առաջին խաղը ավարտվեց պարտությամբ:
Բոլորի համար անսպասելի այդ պարտությունից հետո մեր տղաները որոշեցին զարմացնել բոլորին և սկսեցին գոլեր խփել մեկը մյուսի հետևից: Հակառակ այս ամենի Իռլանդիայի հավաքականը սկսեց սայթաքել Եվրո-2012-ում:
Եվ այժմ վրա է հասել պահը, երբ այս երկու հավաքականներից որոշվելու է ուժեղագույնը, որը և կշարունակի պայքարը հետագա խաղերում:
Ես ինքս համոզված եմ, մեր տղաները կկարողանան 2 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, որին մրցակիցը կկարողանա պատասխանել ընդամենը 1 գոլով:
Գործակիցներ
Հակառակ իմ կարծիքի, այլ բան են կանխատեսում  բուքմեյքերական ընկերությունները: Այսպես` Vivaro Bet բուքմեյքերական ընկերությունը հավատում է մրցակցի հաղթանակին և տվել 1.77 գործակից, ոչ-ոքիի հավանականությունը այս խաղում գնահատվում է  3.90 գործակցով, իսկ մեր ընտրանու հաղթանակի հավանականությունը գնահատվում է 4.00 գործակցով:
Ռուսական ամենահայտնի բուկմեյկերներից մեկը Լeonbets.com սահմանել է հետևյալ գործակիցները՝
Հայաստանի հաղթանակ 4,87 գործակից Ոչ-ոքի 3.52 գործակից Իռլանդիայի հաղթանակ 1,70:
Դե ինչ, եկեք հաջողություն մաղթենք մեր հավաքկանաին և սպասենք այսօրվա պատմական հաղթանակին:
Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին :
0 Comments
Tweets
Comments

Отправить комментарий

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru