Գլխավոր » , » WebGL Bookcase-ը WebGL ինտերֆեյսով

WebGL Bookcase-ը WebGL ինտերֆեյսով

Հեղինակ Hayk գրվել է пятница, 21 октября 2011 г. | 08:30



Google-ն ստեղծել է WebGL հավելում Google Books-ի համար: Այս հավելումը տեղադրելուց հետո Google Books-ից կկարողանաք օգտվել 3D համակարգով: WebGL Bookcase -ը իր մեջ ներառում է 10.000 թեմա: 
WebGL Bookcase հավելումը առաջարկում է 28 կատեգորիաներ:
Կատեգորիան ընտրելու համար պետք է ուղակի սեղմել էջի վերևում նշված սեղմակը: Այս անիմացիան ուղղակի տպավորիչ է:
Սակայն հավելումը ունի մեկ թերություն, այն է՝ կատեգորիան ընտրելուց հետո, առաջարկվում է գիրքը ընթերցել Google Books-ում, որը ինչպես գիտեք եռաչափ չի: Այն մարդիկ, ովքեր ունեն QR կոդը կարդացող բջջ. հեռախոս կարող են գրքերը կարդալ հենց բջջ. հեռախոսում:
Այս հավելումը առավել հաճելի է օգտագործել պլանշետների վրա: Google Books-ը առաջարկում է հավելում iPad և Android-պլանշետների համար: 
Ներկայումս այս հավելումը աշխատում է WebGL ապահովող բրաուզերի՝ (Chrome, Firefox) և համապատասխան վիդեո քարտ ունեցող համակարգչի միջոցով:
Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին :
0 Comments
Tweets
Comments

Отправить комментарий

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru