Հետաքրքիր սպորտային փաստեր
- Սկեյթբորդի պատմության մեջ ամենաբարդ հնարքը եղել է 900° թռիչքը: Այն կատարվել է 1999թ: Սկեյթբորդիստ Թոնի Հոկը, 13 տարի շարունակ փորձել է կատարել այս հնարքը:
- Սկեյթբորդի պատմության մեջ ամենաերկար թռիչքը ունեցել է 16մ 11սմ երկարություն: Այս հնարքը իրականացնելու համար կառուցվել է 12,5 մետր բարձրությամբ մայրուղի և նրա վերջում տեղադրվել է հսկայական բարձ-արգելակ:
- Ռուսական բիլիարդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Սմարայում գտնվող բիլիարդի ակումբը ճանաչվել է Եվրոպայի և Ռուսաստանի ամենամեծ բիլիարդի ակումբը: 2000քռ/մ վրա տեղադրված է 56 բիլիարդի սեղան:
- Մուամմար Քադդաֆիի որդիներից մեկը՝ Սաադի ալ-Քադդաֆին, հանդես է եկել Լիվիի ֆուտբոլի հավաքականում: Բացի այդ նա նաև հանդես է եկել իտալական ՝ Ունդինեզե և Պերուջիա թիմերում:
- Խաղաթղթերում առկա արքաներից յուրաքանչյուրը ունի իր պատմական նախատիպը: Եվ այսպես, 4 արքաների հիմքում ընկած են համաշխարհային պատմության ամենահայտնի արքաները՝Սև սրտի արքա - Դավիդ արքա, Խաչի արքա-Ալեքսանդր Մեծ, Սրտի արքա-Կարլոս Մեծ և Քյարփինջի արքա(Հայերեն տարբերակը չգիտեմ) - Հուլիոս Կեսար:
- Սկզբնական շրջանում հոկեյի թիմը կազմվել է 9 խաղացողներից, իսկ հետագայում՝1904թ, օրենք է ընդունվել, ըստ որի թիմում կարող են խաղալ 6 հոկեյիստներ:
- Սնոուբորդով շարժման ժամանակ , օգտագործվում են գրեթե բոլոր մկանային խմբերը:
- Գոլֆի մականի արագությունը, խաղացողների մեծամասնության մոտ հասնում է ՝ 150կմ/ժ(42մ/վ), իսկ հանրահայտ Թրեյեր Վուդսի մոտ այն կազմել է՝201կմ/ժ(56մ/վ):
- Ստոկհոլմը աշխարհի միակ մայրաքաղաքն է, որտեղ մշտապես թուլատրվում է օդապարիկներով թռիչքը:
- Սպորտային բրիջը միակ թղթախաղն է, որը համարվում է Օլիմպիական խաղաձև:
Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին
: