Latest Post
Показаны сообщения с ярлыком Սպորտային փաստեր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Սպորտային փաստեր. Показать все сообщения
07:02

Հայաստանի հավաքականը շախմատի օլիմպիադայի եռակի չեմպիոն
Հեղինակ Hayk գրվել է воскресенье, 9 сентября 2012 г. | 07:02

Ավարտվեց Ստամբուլում տեղի ունեցող շախմատի համաշխարհային օլիմպիադան:
Վերջին տուրից առաջ, մրցաշարային աղյուսակի առաջատար համարվող Չինաստանի հավաքականը պարտվեց Ուկրաինայի հավաքականին, իսկ Ռուսաստանը և Հայաստանը տարան տպավորիչ հաղթանակներ:
Վերջնական արդյունքում Ռուսաստանի և Հայաստանի հավաքականները ունեին հավասար միավորներ, սակայն լրացուցիչ գործակիցներով գրավեց առաջին հորիզոնականը և հռչակվեց ՉԵՄՊԻՈՆ:Եկեք շնարհավորենք մեր տղաներին և ողջ հայ ազգին:
Ярлыки:
Շախմատ
,
Սպորտային փաստեր
03:11
Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի բոլոր զույգերը
Հեղինակ Hayk գրվել է суббота, 17 марта 2012 г. | 03:11
Երեկ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հերթական վիճակահանությունը, որտեղ պարզ դարձան 1/4-րդ եզրափակիչի զույգերը:
Այս անգամ, ի տարբերություն անցիալ տարիների Ռեալ Մադրիդին բաժին հասավ մրցաշարի ամենաթույլ, բայց միևնույն ժամանակ հայտնություն դարձած ԱՊՕԷԼ-ը: Բացի այդ ի տարբերություն անցիալ տարվա, այս տարի Ռեալը և Բարսելոնան չեն հանդիպի միմյանց մինչև եզրափակիչ փուլը: 1/4-րդ եզրափակիչի ամենաուժեղ զույգը դարձավ Միլան-Բարսելոնա զույգը: Երկու գրանդ ակումբներ, որոնք այս մրցաշրջանում արդեն 2 անգամ հանդիպել են միմյանց: Մյուս երկու զույգերը կազմեցին՝ Չելսին և Բենֆիկան, Մարսելը և Բավարիան:
Ярлыки:
Հետաքրքիր նորություններ
,
Սպորտային փաստեր
09:46





Հետաքրքիր սպորտային փաստեր
Հեղինակ Hayk գրվել է понедельник, 14 ноября 2011 г. | 09:46
- Սկեյթբորդի պատմության մեջ ամենաբարդ հնարքը եղել է 900° թռիչքը: Այն կատարվել է 1999թ: Սկեյթբորդիստ Թոնի Հոկը, 13 տարի շարունակ փորձել է կատարել այս հնարքը:
- Սկեյթբորդի պատմության մեջ ամենաերկար թռիչքը ունեցել է 16մ 11սմ երկարություն: Այս հնարքը իրականացնելու համար կառուցվել է 12,5 մետր բարձրությամբ մայրուղի և նրա վերջում տեղադրվել է հսկայական բարձ-արգելակ:
- Ռուսական բիլիարդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Սմարայում գտնվող բիլիարդի ակումբը ճանաչվել է Եվրոպայի և Ռուսաստանի ամենամեծ բիլիարդի ակումբը: 2000քռ/մ վրա տեղադրված է 56 բիլիարդի սեղան:
- Մուամմար Քադդաֆիի որդիներից մեկը՝ Սաադի ալ-Քադդաֆին, հանդես է եկել Լիվիի ֆուտբոլի հավաքականում: Բացի այդ նա նաև հանդես է եկել իտալական ՝ Ունդինեզե և Պերուջիա թիմերում:
- Խաղաթղթերում առկա արքաներից յուրաքանչյուրը ունի իր պատմական նախատիպը: Եվ այսպես, 4 արքաների հիմքում ընկած են համաշխարհային պատմության ամենահայտնի արքաները՝Սև սրտի արքա - Դավիդ արքա, Խաչի արքա-Ալեքսանդր Մեծ, Սրտի արքա-Կարլոս Մեծ և Քյարփինջի արքա(Հայերեն տարբերակը չգիտեմ) - Հուլիոս Կեսար:
- Սկզբնական շրջանում հոկեյի թիմը կազմվել է 9 խաղացողներից, իսկ հետագայում՝1904թ, օրենք է ընդունվել, ըստ որի թիմում կարող են խաղալ 6 հոկեյիստներ:
- Սնոուբորդով շարժման ժամանակ , օգտագործվում են գրեթե բոլոր մկանային խմբերը:
- Գոլֆի մականի արագությունը, խաղացողների մեծամասնության մոտ հասնում է ՝ 150կմ/ժ(42մ/վ), իսկ հանրահայտ Թրեյեր Վուդսի մոտ այն կազմել է՝201կմ/ժ(56մ/վ):
- Ստոկհոլմը աշխարհի միակ մայրաքաղաքն է, որտեղ մշտապես թուլատրվում է օդապարիկներով թռիչքը:
- Սպորտային բրիջը միակ թղթախաղն է, որը համարվում է Օլիմպիական խաղաձև:
Ярлыки:
Սպորտային փաստեր
,
Փաստեր


