Latest Post
Показаны сообщения с ярлыком Փաստեր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Փաստեր. Показать все сообщения

Microsoft-ը որոշել է Windows 8-ի ինտերֆեյսի անվանումը

Հեղինակ Hayk գրվել է воскресенье, 5 августа 2012 г. | 03:31

Microsoft-ը որոշել է Windows 8-ի ինտերֆեյսի անվանումը
Microsoft-ը որոշում է ընդունել հրաժարվել «Metro» դիզայներական անվանման օգտագործումից, վերջինիս  ընկերությունը օգտագործում էր Windows 8-ի ինտերֆեյսում:
«Ընկերությանը մոտ կանգնած անհայտ աղբյուրները տեղեկացնում են, որը  Microsoft-ը այս որոշումը ընդունել է եվրոպական գործընկերների հետ կարևոր հանդիպումից հետո»,-այս մասին տեղեկացնում է The Verge-ը:
Ներկայումս Windows-ի ծրագրավորողները սկսել են նոր անվանում որոնել, իսկ Microsoft-ի գործընկերները առաջարկում են «Metro»-ի փոխարեն օգտագործել "Windows 8 style UI" անվանումը:
Windows 8-ի նոր ինտերֆեյսը օպերացիոն համակարգում տեղի ունեցած կարևորագույն և աչքի ընկնող փոփոխություններից է: Սակայն նոր փոփոխություններից հետո ևս հնարավորություն կա Windows 8-ում միացնել Aero ինտերֆեյսը, որը օգտագործվել է  Windows Vista և Windows 7 օպերացիոն համակարգերում:

Facebook-ում կեղծ պրոֆիլների թիվը հասնում է 83 մլն-ի

Հեղինակ Hayk գրվել է суббота, 4 августа 2012 г. | 03:34

Facebook-ում կեղծ պրոֆիլների թիվը հասնում է 83 մլն-ի
Facebook-ում կեղծ պրոֆիլների թիվը հասել է Եգիպտոսի բնակչության թվին: Facebook-ի ղեկավարությունը հրապարակել է սոցիալական ցանցում առկա կեղծ պրոֆիլների թիվը: Ըստ նրանց հայտարարության, կայքից օգտվողների 8,7 %-ը ոչ իրական օգտվողներ են:
Վերջինս կազմում է մոտ 83 մլն հաշիվ: Այդ 83 մլն-ից 4,8 %-ը համարվում են կրկնօրինակված, 2,4%-ը՝ սխալմամբ պատրաստված կամ սխալ լրացված, իսկ 1,5%-ը սփամ տարածելու համար պատրաստված հաշիվներ: Այս թիվը մի փոքր ավելի բարձր է նախորդ ամիսնեի համեմատ: Օրինակ, մարտ ամսվա հաշվետվությունում այդ թիվը կազմել է ընդամենը 5-6 %:
Բացի այդ սոցիալական ցանցի ղեկավարությունը տեղեկացնում է, որ մոտ 20,000 հաշիվներ դեռևս համարվում են կասկածելի: 
Եվ ահա, եթե հաշվի չառնենք կեղծ հաշիվները, ապա Facebook-ի ակտիվ օգտվողների թիվը կազմում է մոտ 872 մլն:
Վերջում միայն ավելացնեմ, որ հուլիս ամսին BBC-ի աշխատակիցները որոշել են փորձ կատարել կեղծ լայքերի թիվը ճշտելու համար: Իսկ ամերիկյան հայտնի General Mototrs ընկերությունը հրաժարվել է օգտվել Facebook-ի գովազդային ծառայությունից, այն համարվելով ոչ արդյունավետ:

Նոր տարին հայերի մոտ

Հեղինակ Hayk գրվել է пятница, 30 декабря 2011 г. | 04:22


Ըստ պատմական աղբյուրներից մեզ հասած տվյալների հայերը ունեցել են 3 Նոր տարի, որոնք կոչվել են Ամանոր, Նավասարդ և Կաղանդ: Հին ժամանակներում մեր նախնիները Նոր տարին դիմավորել են մարտի 21-ին: Այդ ժամանակ էր, որ բնությունը հարություն էր առնում:
Այդ օրն էլ հայ մարդը համարել է Նոր տարվա սկիզբ կամ նոր տարեգլուխ և նշել է մեծ տոնախմբությամբ, փառաբանել բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը, աղերսել աստվածներին, որ տարին բերքառատ դարձնեն:
Հայկական երկրորդ տարեգլուխը եղել է Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը): Ըստ ավանդության, Հայկ Աղեղնավորը այդ օրը սպանել է բռնակալ Բելին, ազատություն պարգևել իր տոհմին ու իր բոլոր հետնորդներին: Ենթադրում են, որ դա տեղի է ունեցել 2492 թվականի օգոստոսի 11-ին: 
Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ Նավա-նոր, սարդ-տարի: Նավասարդի ամենամեծ հանդիսությունը տեղի է ունեցել Արածանի գետի ափին, Նպատ լեռան փեշերին: Այդ տոնախմբություններին ներկա էին լինում թագավորն ու թագուհին: Նոր տարվա ուտելիքները ինչ-որ չափով միասնական են եղել, որով բնորոշվել է հայկական բոլոր գավառների Նոր տարվա սեղանների ազգային բնույթը: Այդ սննդատեսակների մեջ առաջինը եղել է հայկական կլորահատիկ ցորենը, որն աճել է միայն Հայաստանում: Նոր տարվա սեղանին մեր նախնիները դրել են հենց այդ ցորենից պատրաստված հաց, որպեսզի հայոց աստվածները բարեբեր դարձնեն տարին: Հին հայկական առածն ասում է. ՙՆոր տարուն հաց չես փոխառնում, դա նշանակում է, որ Նոր տարվա սեղանին քո աճեցրած ցորենից թխած հացը պիտի դնես: 
Հայկական մի ուրիշ առած էլ ասում է. ՙԱռանց գինու Նոր տարին կգա, առանց նգածաղկի կուշանա՚: Նգածաղիկը ամենահռչակված հայկական համեմունքն է: Այդ ծաղիկն աճում է Մասիսի լանջերին, այն քաղում, չորացնում և տարածում էին ողջ Հայաստանով մեկ: Նգածաղիկը բոլոր հայերին կապում էր բիբլիական լեռան հետ, ողջ ժողովուրդն իրեն կապված էր զգում Մասիսին, այսինքն հայրենիքի սրտին: 18-րդ դարում Սիմոն Երևանցի կաթողիկոսի տոմարով հունվարի 1-ը ընդունվեց որպես Նոր տարվա սկիզբ: Հունվարի մեկի ուտելիքների մեջ մտնում են ՙն՚ տառով սկսվող մի քանի սննդամթերք նգածաղիկ, նուռ, նուշ և այլն: Ուտելիքները ընտրել են ՙն՚ սկզբնատառով, որպեսզի հարմարեցնեն տարվա անվանը Նոր տարի, Նավասարդ:

Հետաքրքիր սպորտային փաստեր

Հեղինակ Hayk գրվել է понедельник, 14 ноября 2011 г. | 09:46


  • Սկեյթբորդի պատմության մեջ ամենաբարդ հնարքը եղել է 900° թռիչքը: Այն կատարվել է 1999թ: Սկեյթբորդիստ Թոնի Հոկը, 13 տարի շարունակ փորձել է կատարել այս հնարքը:
  • Սկեյթբորդի պատմության մեջ ամենաերկար թռիչքը ունեցել է  16մ 11սմ երկարություն: Այս հնարքը իրականացնելու համար կառուցվել է 12,5 մետր բարձրությամբ մայրուղի և նրա վերջում տեղադրվել է հսկայական բարձ-արգելակ:
  • Ռուսական բիլիարդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Սմարայում գտնվող բիլիարդի ակումբը ճանաչվել է Եվրոպայի և Ռուսաստանի ամենամեծ բիլիարդի ակումբը: 2000քռ/մ վրա  տեղադրված է 56  բիլիարդի սեղան:
  • Մուամմար Քադդաֆիի որդիներից մեկը՝ Սաադի ալ-Քադդաֆին, հանդես է եկել Լիվիի ֆուտբոլի հավաքականում: Բացի այդ նա նաև հանդես է եկել իտալական ՝ Ունդինեզե և Պերուջիա թիմերում:
  • Խաղաթղթերում առկա արքաներից յուրաքանչյուրը ունի իր պատմական նախատիպը: Եվ այսպես, 4 արքաների հիմքում ընկած են համաշխարհային պատմության ամենահայտնի արքաները՝Սև սրտի արքա - Դավիդ արքա, Խաչի արքա-Ալեքսանդր Մեծ, Սրտի արքա-Կարլոս Մեծ և Քյարփինջի արքա(Հայերեն տարբերակը չգիտեմ) - Հուլիոս Կեսար:

  • Սկզբնական շրջանում հոկեյի թիմը կազմվել է 9 խաղացողներից, իսկ հետագայում՝1904թ, օրենք է ընդունվել, ըստ որի թիմում կարող են խաղալ  6 հոկեյիստներ:
  • Սնոուբորդով շարժման ժամանակ , օգտագործվում են գրեթե բոլոր մկանային խմբերը:
  • Գոլֆի մականի արագությունը, խաղացողների մեծամասնության մոտ հասնում է ՝ 150կմ/ժ(42մ/վ), իսկ հանրահայտ Թրեյեր Վուդսի մոտ այն կազմել է՝201կմ/ժ(56մ/վ):
  • Ստոկհոլմը աշխարհի միակ մայրաքաղաքն է, որտեղ մշտապես թուլատրվում է օդապարիկներով թռիչքը:
  • Սպորտային բրիջը միակ թղթախաղն է, որը համարվում է Օլիմպիական խաղաձև:

Հետաքրքիր փաստեր տեխնիկայի և ինտերնետի մասին

Հեղինակ Hayk գրվել է суббота, 12 ноября 2011 г. | 03:53


  • Աշխարհի ամենաարագ համակարգիչը՝ IBM Roadrunner-ն է, որը 1 վայրկյանում կարողանում է կատարել ավելի քան 1 տրիլիոն հաշվարկ(18,000-ից ավել պրոցեսոր և ավելի քան 100 տերաբայթ RAM) :
  • Կասպերսկի անտիվիրուսը, վիրուս հայտնաբերելու դեպքում ձայնային ազդանշան է տալիս: Եվ ահա պարզվել է, որ այդ ազդանշանը ստեղծելու համար օգտագործվել է իսկական խոզի ձայն: 
  • Աշխարհում բացված ամենամեծ ինտերնետ ակումբը բացվել է 2000թ նոյեմբերի 28-ին, Նյու-Յորքում, որտեղ տեղադրված են եղել 628 համակարգիչ: 
  • Աշխարհի ամենամեծ պտուտակը կշռում է 4,74տ, իսկ նրա տրամագիծը 132սմ է: 
  • Ավանդական մեթոդներով կես ժամանոց մուլտֆիլմ նկարահանելու համար պետք է նկարել 18,000 նկար: 
  • Առաջին բջջ. հեռախոսներից մեկը ստեղծել է ինժեներ Մարտին Կուպերը՝ 1973թ: Այն աղյուսի չափս է եղել և կշռել է մոտ 1կգ: 
  • 1997թ Յանդեքսում աշխատել է 10 մարդ: Այդ նույն 10 մարդը, այժմ ևս աշխատում է Յանդեքսում: 
  • 2011թ հունվարին անհայտ հակերը կոտրել է Մարկ Ցուկերբերգի էջը Facebook-ում: 
  • Wikipedia-ն ստեղծվել է 2011թ: Այժմ այն իր մեջ պարունակում է մոտ 13մլն. նյութ ավելի քան 200 լեզվով:
  • Խոշորացույցը հայտնաբերվել է 1250թ, անգլիացի Ռոջեր Բեկոնի կողմից:

Պատմական փաստեր {Մաս 1}

Հեղինակ Hayk գրվել է четверг, 3 ноября 2011 г. | 11:52


  • 1850թ Լևի Ստրաուսը առաջին անգամ վաճառեց սեփական արտադրության ջինսերը 6 դոլարին համարժեք ոսկով:
  •  Շոկոլադե ձվիկները առաջին անգամ արտադրվել են 1972թ: Նրանց հնարողը շվեյցարացի դիզայներ Հարի Ռոտն է: Ով նաև առաջինն էր, որ մտածեց խաղալիքներ տեղադրել այդ ձվերի մեջ:
  • Երկրակեղևի շարժման պատճառով, Եգիպտական բուրգերը 5000 տարվա ընթացքում 4 կմ տեղաշարժվել են դեպի հարավ:
  • Առաջին մազի ներկը, որը իր մեջ պարունակում էր արհեստական ներկանյութեր, ստեղծվել է 1907թ Ֆրանսիայում՝ քիմիկոս Էժեն Շուլլերի կողմից: Այն իր մեջ պարունակում էր նատրիումի սուլֆատ, երկաթի աղ և պղնձի աղ:
  • Բուդապեշտում առաջին տրոլեյբուսը հայտնվել է 1949թ: Առաջին տրոլեյբուսը անմիջապես ստացավ 70 համարը, քանի որ այդ տարի նշվում է Ստալինի 70 ամյակը: Այդ օրվանից հետո Բուդապեշտում այլևս 70 համարի տրոլեյբուս չկա:
  •  Հերոյինը ստեղծվել է, որպես հազի կանխարգելիչ միջոց և մինչ 1971թ վաճառվել է գերմանական դեղատներում:
  • Երբ Տիտանիկը հարվածել է այսբերգին, այդ նույն պահին կինոդահլիճում ցուցադրվել ‘The Poseidon Adventure’ համր ֆիլմը, որտեղ ֆիլմի հերսոները հուսահատ պայքարել են ողջ մնալու համար: 
 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru