YouTube-ում կարող եք դիտել Դիսնեյի արտադրության ֆիլմերը

YouTube-ը, որը պատկանում է Google-ին, հայտարարել է այն մասին, որ համաձայնության է եկել Դիսնեյ (Walt Disney) ընկերության հետ և այսուհետ YouTube-ից օգտվողները կարող են տեսնել Դիսնեյի կինոները օնլայն: Այժմ դեռ կարելի է դիտել միայն մի քանի ֆիլմեր, բայց մոտակա օրերի ընթացքում ֆիլմերի և մուլտֆիլմերի ցուցակը կհասնի մի քանի հարյուրի:
Այս կերպ Դիսնեյը միանում է այնպիսի հանրահայտ ընկերությունների, ինչպիսիք են Sony, Universial Pictures և Time Warner-ը, որոնք ևս միացել են YouTube-ին և նրան վարձավճարով տրամադրում են ֆիլմեր : Ֆիլմերի մի մասը անվճար է, սական նոր ֆիլմերը կարելի է դիտել $3,99 գումարով՝ 48 ժամի համար:Վիդեոները կարող եք տեսնել այստեղ:
Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին
: