Նոր ինտերֆեյսը միացնելու համար պետք է փոխել այսպես կոչված կուկի-ֆայլի նշանակությունը՝VISITOR_INFO1_LIVE-Eg7GsyKWzk8:
Օրինակ Chrome բրաուզերի համար պետք է մտնել YouTube, բացել javascript էջը (Ctrl+Shift+J կամ Меню > Сервис > Консоль javascript (Menu > Tools > javascript Console) և բացված էջում տեղադրեք ներքևի կոդը:
document.cookie="VISITOR_INFO1_LIVE=Eg7GsyKWzk8";
Հետո սեղմում ենք Enter կոճակը և թարմացնում ենք YouTube-ի էջը:
Բայց, եթե չեք ցանկանում այս եղանակից օգտվել, ապա կարող եք դիմել հավելումների օգնությանը՝ Edit this cookie (Chrome) կամ Cookies Manager (Firefox)
Եթե ցանկանում եք հետ վերադարձնել նախկին ինտերֆեյսը, ապա կարող եք բացել կուկի ֆայլը, ապա գտնել youtube.com դոմեյնը և ջնջեք VISITOR_INFO1_LIVE կոդը:
