Google Քարտեզի (Google Maps) վրա հայտնվել է նոր հետաքրքիր ֆունկցիա: Ֆունկցիայի էությունը կայանում է նրանում, որ երբ քարտեզի վրա փնտրում ենք ինչ որ մի բնակավայր, նշված բնակավայրը գտնվելուց հետո քարտեզի վրա այն ընդգծվում է: Իսկ երբ ավելի ենք փոքրացնում քարտեզի մասշտաբը, այդ հատվածը ամբողջությամբ ընդգծվում է վարդագույն գծով:
Սա շատ օգտակար ֆունկցիա է և ամենակարևորը այն միացված է մշտապես, ինչը հեշտացնում քարտեզի հետ աշխատանքը: