
Քանի որ ներկայումս համացանցից օգտվողների ահռելի մասը իր ժամանակը անցկացնում է սոցիալական կայքերում, որոշեցի այսօր տեղադրել մի փոքրիկ նյութ-հարցում: Այս նյութում ձեզ կներկայացնեմ մի քանի հանրահայտ սոցիալական կայքերի և ծառայությունների սմայլիկները և վերջում կտեղադրեմ հարցում:
Դե ի՞նչ, գնացինք:

1-«Одноклассники.ру» կայքի սմայլիկները-նկարում առկա նարնջագույն սմայլիկները ստեղծվել են հենց կայքի ադմինիստրացիայի կողմից և համարվում են յուրահատուկ սմայլիկներ:
2-«Яндекс.ру»-ի սմայլիկները, որոնք ևս յուրահատուկ են այս կայքի համար: Ուշադրություն դարձրեք սմայլների մեջ առկա 3 միանման սմայլիկներին, որոնք միմյանցից տարբերվում են միայն երկարությամբ և ձևով: Կարող եք ասել, թե ի՞նչ են նշանակում այդ սմայլիկները:

3-«Mail.ru»-ի սմայլիկները: «Колобки» կոչվող սմայլիկները համընկնում են «icq» և «qip»սմայլիկների հետ:

4-«WordPress»-ի սմայլիկները: Իհարկե, սրանք ոչ բոլոր սմայլիկներն են WordPress-ում, սակայն օգտվողների մեծամասնությունը օգտագործում են նշված սմայլիկները:

5-«Skype»-ի սմայլիկները: Այս սմայլիկները հավանաբար աշխարհում ամենահայտնի և շատ օգտագործվող սմայլիկներից են: Վերջին մի քանի ամսվա ընթացքում սմայլիկները թարմացվել են:

