Latest Post
Показаны сообщения с ярлыком Սոցիալական կայքեր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Սոցիալական կայքեր. Показать все сообщения

«Տաք կոճակները» աշխարահռչակ կայքերում

Հեղինակ Hayk գրվել է среда, 12 сентября 2012 г. | 04:56

«Տաք կոճակները» աշխարահռչակ կայքերում Այսօր կխոսեմ աշխարահռչակ կայքերում առկա «տաք կոճակների» (горячие клавиши, hotkeys) մասին: Համոզված եմ, որ սոց. ցանցերից օգտվողների մեծ մասը տեղյակ չի, որ գոյություն ունեն կոճակներ, որոնք կարող են արագացնել իրենց գործը: Եվ այսպես հիմա կներկայացնեմ ամենահայտնի Gmail, Twitter, Facebook և YouTube կայքերում առկա  տաք կոճակները:

Gmail
Google-ի այս ծառայությունը հավանաբար ամենաշատ տաք սեղմակներ ունեցող ծառայությունն է: Քանի որ բոլոր սեղմակները ներկայացնելը ժամանակատար գործ է կներկայացնեմ ամենակարևորները՝
c-բացում է նոր էջ էլեկտրոնային նամակ գրելու համար
n/P-թույլ է տալիս փոխել բացված հաղորդագրությունները:
Y/O-այս սեղմակները կօգնեն Ձեզ դիտված հաղորդագրությունը ուղարկել արխիվ և անցնել մյուս հաղորդագրությանը:
Z- եթե կատարել եք ինչ-որ գործողություն և ցանկանում եք ետ վերադառնալ, ապա սեղմեք այս կոճակը:
Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:
Twitter
Աշխարահռչակ այս սոց. ցանցում ևս գոյություն ունեն տաք կոճակներ, որոնց ամբողջական ցանկը տեսնելու համար պետք է մուտք գործել ցանցի գլխավոր էջ և սեղմել  ?  կոճակը:
J / K -թույլ են տալիս տեղափոխվել մեկ թվիթից մյուսին:
. -թարմացնում է էջը;
N -ստեղծում է նոր թվիթ:
R -պատասխանել թվիթին:
T -retweet:
F -հավանել թվիթը:

Facebook

Ֆեյսբուք սոցիալական ցանցում ևս կան մի շարք տաք կոճակներ, որոնք կարելի է հաճախակի օգտագործել: Ի տարբերություն մյուս ծառայություններում առկա կոճակների, այստեղ տաք կոճակներ օգտագործելու համար անհրաժեշտ է նաև սեղմել  ALT  կոճակը:
ALT+? -անցում որոնման տողին:
ALT+1 -անցում գլխավոր էջին:
ALT+2 -անցում անձնական էջին:
ALT+3 -անցում ընկերների էջին:
ALT+4 -անցում հաղորդագրությունների էջին:  
ALT+5 - անցում ծանուցումների էջին:
Այս շարքը ավարտվում է այսպես մինջև 10 թիվը: Mac օպ. համակարգում Alt կոճակը պետք է փոխարինել Ctrl կոճակով: Եթե դուք օգտվում եք Firefox բրաուզերից, ապա տաք կոճակները ակտիվացնելու համար օգտագործեք  ALT+SHIFT կոճակները:
YouTube
Այս վիդոհոսթինգում ևս կան տաք կոճակներ, սակայն դրանք այդքան էլ շատ չեն: Կոճակները նախատեսված են նվագարկիչում արագ գործողություններ կատարելու համար:
HOMEևEND -թույլ է տալիս դիտել վիդեոն սկզբից կամ տեղափոխվել վիդեոյի վերջը:
       -այս կոճակի միջոցով կարող եք կանգնեցնել և շարունակել վիդեոյի դիտումը:
TAB-այս կոճակը թույլ է տալիս տեղաշարժվել վիդեոնվագարկիչի ֆունկցիաներով:

Լեդի Գագան ստեղծել է նոր սոցիալակն ցանց

Հեղինակ Hayk գրվել է понедельник, 20 февраля 2012 г. | 03:04


Շարունակելով զարմացնել շոուբիզնեսի իր հակառակորդներին, երգչուհի Լեդի Գագան այս անգամ էլ որոշել է ստեղծել իր անձնական սոցիալական ցանցը: Սոց. ցանցը, որը հասանելի է http://littlemonsters.com հասցեով, Լեդի Գագան անվանել է LittleMonsters (Փոքրիկ հրեշներ): Կայքը դեռևս գտնվում է փորձնական փուլում, բայց արդեն հիմա ցանկացողները կարող են գրանցվել այնտեղ:
Գրանցման համար պետք է միայն ուղղարկել ձեր անունը, ազգանունը և էլ.փոստի հասցեն:
LittleMonsters.com-ը իր ֆունկցիաներով նմանվում է Pinterest կայքին (Pinterest-ի մասին դիտեք այստեղ): Կայքում գրանցվելուց հետո օգտվողները կկարողանան միմիանց հետ փոխանակվեել հետաքրքիր նկարներով և հոլովակներով:

Մարկ Ցուկերբերգը գրանցվել է հերթական սոցիալական կաքում

Հեղինակ Hayk գրվել է пятница, 17 февраля 2012 г. | 08:44


Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը գրանցվել է նոր սոցիալական ցանցում, որը կոչվում է Pinterest: 
Եվ զարմանալին այն է, որ Ցուկերբերգը այս կայքում բավականին ակտիվ է և այցելում է գրեթե ամենօր:
Ներկայումս նա այս կայքում ունի 3116 հետևող, իսկ ինքը հետևում է 125 մարդու, բացի այս նաև նշենք, որ նա նաև իր էջում տեղադրում է տարատեսակ նկարներ:
Իսկ նրանք, ովքեր ծանոթ չեն  Pinterest սոցիալական կայքի հետ, մի քանի բառով ներկայացնեմ այդ կաքը: Այս սոցիալական ցանցը ստեղծվել է վերջրես և զարգանում է մեծ արագությամբ: Կայքում օգտվողները տեղադրում են հետաքրքիր նկարներ և սկսվում է նկարների քննարկումը: Այս կայքը իր էությամբ նմանվում է Twitter-ին:
Բացի  Pinteres-ից, Ցուկերբերգը անձնական էջեր ունի նաև վերոնշյալ Twitter-ում(այստեղ նա տեղադրել է ընդամենը 19 թվիթ) և Google Plus-ում(այստեղ ևս Ցուկերբերգը ակտիվ չի):
Այս ամենը նշանակում է, որ Ցուկերբերգը ակտիվորեն հետևում է իր մրցակիցներին, որը իհարկե նպաստում է Facebook-ի զարգացմանը: :)

«Odniklassniki.ru»-ի մասին տրվող ամենաշատ հարցերը

Հեղինակ Hayk գրվել է воскресенье, 12 февраля 2012 г. | 06:10


Այսօր կփորձեմ ուրախացնել «Odniklassniki.ru»-ի կայքի սիրահարներին և կպատասխանեմ նրանց կողմից ամենաշատ տրվող հարցերին: Իհարկե, հարցերը բազմաթիվ են և բոլորին պատասխանել ուղղակի անհնար է, բայց կփորձեմ պատասխանել առավել հետաքրքիր և հաճախակի տրվող հարցերին:
1.Ինչպե՞ս կարելի է ջնջվել «Odniklassniki.ru»-ի կայքից:
Պատասխան-կայքից ջնջվելու համար բացում ենք մեր էջը, իջնում ենք էջի ստորին հատվածը և աջ մասում փնտրում ենք "Регламент" բառը:  Սեղմում ենք "Регламент"-ի վրա, կրկին իջնում ենք էջի ստորին հատվածը, սեղմում ենք "Отказаться от услуг", ընտրում ենք ջնջվելու պատճառը, մուտքագրում ենք գախտնաբառը և սեղմում ՝ "Удалить навсегда": 
2.Ինչպե՞ս միացնել նկարների ստուգում «Модерация фотографий»  ծառայությունը :
Պատասխան-Նկարների ստուգում ծառայությունը միացնելու համար, բացում եք «Odniklassniki.ru»-ում ձեր էջը, այնուհետև բացում եք ընկերներ բաժինը և և աջ կողմում գտվող «Праздники друзей» ենթահատվածի ներքևում կտեսնեք այսպիսի նշան՝ :
3.Ինչպե՞ս վերականգնել մոռացված գախտնաբառը:
Պատասխան-Մոռացված գախտնաբառը կարելի է վերականգնել այն դեպքում, եթե Ձեր էջը ստեղծելուց նշել եք կա՛մ էլեկտրոնային հասցե, կա՛մ հեռախոսահամար կա՛մ պատասխանել եք գախտնի հարցին:
4.Ինչպե՞ս դիմել կայքի ադմինիստրացիային:
Պատասխան-Կա ադմինիստրացիային դիմելու մի քանի տարբերակ: Բացեք նամակների կամ քննարկումների պատուհանը և սեղմեք վերևի աջ անկյունում գտնվող հարցական (?) նշանի վրա: Ընտրեք դիմելու պատճառը և գրեք ձեր ցանկությունը: Ադմինիստրացիային կարող եք դիմել նաև էջի ներքևի մասում գտնվող  "Правила" բաժնի "Обратиться в службу поддержки" ենթաբաժնից:
5.Ինչպե՞ս կարելի է մտնել «Odniklassniki.ru» կայք այլ հասցեից:
Պատասխան-http://www.odnoklassniki.ru,
http://www.ok.ru,
http://www.odkl.ru,
m.odnoklassniki.ru,
wap.odnoklassniki.ru,
www.odnoklassniki.am,
Այլ հասցեներ կարող եք տեսնել այստեղ:


Ո՞ր սմայլիկներն են ավելի գեղեցիկ: Հարցում

Հեղինակ Hayk գրվել է пятница, 3 февраля 2012 г. | 03:13


Քանի որ ներկայումս համացանցից օգտվողների ահռելի մասը իր ժամանակը անցկացնում է սոցիալական կայքերում, որոշեցի այսօր տեղադրել մի փոքրիկ նյութ-հարցում: Այս նյութում ձեզ կներկայացնեմ մի քանի հանրահայտ սոցիալական կայքերի և ծառայությունների սմայլիկները և վերջում կտեղադրեմ հարցում:
Դե ի՞նչ, գնացինք:
1-«Одноклассники.ру» կայքի սմայլիկները-նկարում առկա նարնջագույն սմայլիկները ստեղծվել են հենց կայքի ադմինիստրացիայի կողմից և համարվում են յուրահատուկ սմայլիկներ:
 
 2-«Яндекс.ру»-ի սմայլիկները, որոնք ևս յուրահատուկ են այս կայքի համար: Ուշադրություն դարձրեք սմայլների մեջ առկա 3 միանման սմայլիկներին, որոնք միմյանցից տարբերվում են միայն երկարությամբ և ձևով: Կարող եք ասել, թե ի՞նչ են նշանակում այդ սմայլիկները:
3-«Mail.ru»-ի սմայլիկները: «Колобки» կոչվող սմայլիկները համընկնում են «icq» և «qip»սմայլիկների հետ:
4-«WordPress»-ի սմայլիկները: Իհարկե, սրանք ոչ բոլոր սմայլիկներն են WordPress-ում, սակայն օգտվողների մեծամասնությունը օգտագործում են նշված սմայլիկները:
5-«Skype»-ի սմայլիկները: Այս սմայլիկները հավանաբար աշխարհում ամենահայտնի և շատ օգտագործվող սմայլիկներից են: Վերջին մի քանի ամսվա ընթացքում սմայլիկները թարմացվել են:
6-«QIP և  ICQ» սմայլիկները: Սմայլիկների մի ամբողջական հավաքածու, որը ներկայումս տարածվել և օգտագործվում է նաև այլ սոցիալական ցանցերում:
7-«Facebook.com»-ի սմայլիկները: Աշխարհի ամենահայտնի և տարածված սոցիալական կայքի սմայլիկները հայտնի են շատ քչերին և միայն վերջերս են մեծ տարածում գտել նաև հայ օգտվողների մոտ: 

Ո՞ր սմայլիկներն են ավելի գեղեցիկ
Одноклассники.ру
Яндекс.ру
Mail.ru
WordPress
Skype
QIP և ICQ
Facebook.com
Դիտել արդյունքները
 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru