Գրեթե համոզված եմ, որ շատ քչերն են տեղյակ այն մասին, որ Youtube-ն իր մեջ պահպանում իր օգտվողների փնտրած և դիտած վիդեոների պատմությունը: Այդ բոլորը պահպանվում են օգտվողների պրոֆիլի «История» և «История поиска» բաժիններում:
Եթե չեք ցանկանում, որ «Youtube»-ն պահպանի ձեր դիտումների պատմությունը, ապա կարող եք անջատել այդ ֆունկցիան պրոֆիլի կարգավորումներից:
Դրա համար պետք է մուտք գործեք ձեր պրոֆիլ, հետո «Моя история поиска» բաժնում սեղմեք «Приостановить историю поиска» կոճակը:
Եթե կցանկանաք հետագայում կրկին միացնել այս ֆունկցիաները, ապա մտնում եք նույն բաժին և սեղմում եք «Возобновить историю поиска» և «Возобновить историю просмотров» կոճակների վրա: