Google-ն թողարկել է Google Chrome բրաուզերի նոր՝ Chrome 20.0.1123.1dev բրաուզերը: Ծրագիրը հասանելի է Windows և Mac օպերացիոն համակարգերի համար և իր մեջ ներառում է V8 3.10.6.0 javascript շարժիչ: Բացի այդ բրաուզերում տեղ են գտել մի շարք փոփոխություններ:
Windows-ի համար նախատեսված բրաուզերում նաև տեղ են գտել ինտերֆեյսի որոշակի փոփոխություններ:«Chrome 20.0.1123.1dev» բրաուզերը Linux օպերացիոն համակարգի համար կթողարկվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում:
Բրաուզերի նոր տարբերակում ուղղվել է «about:inducebrowsercrashforrealz» էջը, որը առաջացնում է խափանում և կատարում է ծրագրի թարմացում (restart):
Նոր տարբերակում մեծացվել է ներդիրներ ավելացնելու սեղմակը: