Գլխավոր » , , , , » Ինչպե՞ս բեռնել Google-ում առկա ողջ ինֆորմացիան միանգամից

Ինչպե՞ս բեռնել Google-ում առկա ողջ ինֆորմացիան միանգամից

Հեղինակ Hayk գրվել է понедельник, 7 мая 2012 г. | 11:20

Ինչպե՞ս բեռնել Google-ում առկա ողջ ինֆորմացիան միանգամից
Եթե հաճախակի եք օգտվում Google-ի տարբեր ծառայություններից, ապա անկասկած որոշակի խնդիր կարող եք ունենալ ծառայություններում պահպանված ինֆորմացիան բեռնելու ժամանակ:
Եթե Google-ում ունեք տեղադրված տարբեր նկարներ, վիդեոներ, խաղեր և այլ ֆայլեր ու ցանկանում եք բեռնել այդ ամբողջ ինֆորմացիան, ապա այս նյութը հենց ձեր համար է:
Իհարկե, շատ երկար և տանջալից աշխատանք կլինի Google-ի յուրաքանչյուր էջ բացելը և այնտեղից ինֆորմացիայի բեռնումը: Եթե հաշվի առնենք, որ Google-ն ունի բազմաթիվ ծառայություններ (Google Docs, Google+, Buzz, Picasa և այլն), ապա կարելի է ասել, որ յուրաքանչյուր ծառայությունից ինֆորմացիայի բեռնումը գրեթե անհնար է:
Եվ ահա նման դեպքում կարելի է չհիասթափվել ու օգտագործել այս հետաքրքիր ծրագիր հավելումը, որը կոչվում է՝ GoogleTakeout:
Takeout-ը հատուկ ծրագիր-հավելում է, որը հնարավորություն է ստեղծում միանգամից միանալ Google-ի բոլոր ծառայություններին և բեռնել այնտեղ առկա ողջ ինֆորմացիան:
Ինչպես օգտագործել Takeout-ը:
Takeout-ը օգտագործելու և այնտեղ մուտք գործելու համար մեզ անհրաժեշտ կլինի Google-ի պրոֆիլի մուտքանունը և գախտնաբառը:
Բեռնում ենք ինֆորմացիան Takeout-ի միջոցով՝
Մուտք գործելուց հետո դուք կտեսնեք Google-ի բոլոր ծառայությունների ցանկը: Իսկ վերևի հատվածում կտեսնեք գործարկման 2 տաբերակ՝

1.Առանձին ծառայության ինֆորմացիան բեռնելու համար սեղմեք՝ «Выбрать службу» ենթակետը
2.Բոլոր ծառայությունների ինֆորմացիան բեռնելու համար սեղմեք՝ «Создать архив» ենթակետը

Ա. Ընտրված ծառայությունից ինֆորմացիայի բեռնում՝ 
Ընտրելով՝ «Выбрать службу» ենթակետը, մեր առջև բացվում է ծառայությունների նոր ցանկ, որտեղից կարող ենք ընտրել մեր ցանկացած ծառայությունը կամ ծառայությունները:
Ընտրելուց հետո էկրանի վրա կհայտնվի նոր հատուկ պատուհան, որտեղ տեղադրված կլինեն ընտրված ծառայությունները և նրանցում առկա ինֆորմացիան (թվային պատկերի տեսքով): Բացի այդ կարելի է սեղմել «Настройка» կոճակի վրա և ընտրել բեռնվող ֆալերի ցանկալի ֆորմատը: Ֆորմատը ընտրելուց հետո սեղմում ենք «Создать архив» և սկսվում է ինֆորմացիայի բեռնումը, որից անմիջապես հետո սեղմում ենք «Скачать» և վերջ:

Բ. Բոլոր ծառայություններում առկա ինֆորմացիայի բեռնում
Եթե ցանկանում եք բեռնել Google-ում առկա ամբողջական ինֆորմացիան ապա սեղմում ենք «Создать архив» (ինչպես պատկերված է նկարում):
Որից հետո Takeout-ը ավտոմատ կերպով կբեռնի ողջ ինֆորմացիան և գործընթացի ավարտից անմիջապես հետո կառաջանա «Скачать» կոճակ, որը սեղմելով դուք կկարողանաք ողջ ինֆորմացիան ներբեռնել համակարգիչ:
Ողջ բեռնված ինֆորմացիան կպահպանվի մեկ ընդանուր թղթապանակի մեջ:

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին :
0 Comments
Tweets
Comments

Отправить комментарий

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru