«Opera Software»-ի ծրագրավորողները թարմացրել են Android-ի համար նախատեսված Opera Mini և Opera Mobile բրաուզերները: Երկու ծրագրերի նախկին տարբերակներում առկա էին մի քանի խնդիրներ, որոնք և ուղղվել են նոր տարբերակներում:
Ծրագրավորղները հաղորդում են, որ երկու ծրագրերում էլ այժմ առկա ստաբիլ աշխատանք, ինչը նախկինում բացակայում էր: Նոր փոփոխությունների շնորհիվ Opera Mini 7.0.3-ը ավելի արագ է դարձել, իսկ Opera Mobile 12.0.3՝ այլևս չի անջատվում և աշխատում է ավելի ստաբիլ:
Բրաուզերները աշխատում են ինչպես Android 1.6-ի, այնպես էլ նոր տարբերակների վրա: