Ծրագրավորող Թոմ Ուդինգտոնը(Tom Waddington) հետազոտելով աշխարհահռչակ Facebook.com սոցիալական ցանցում առկա կոդերը նկատել է մի կոդ, որը թույլ է տալիս ստեղծել Want («Ուզում եմ») կոչվող կոճակ:
«Ներկայումս «Want» կոճակի աշխատանքը կասեցված է, չնայած այն դեռ երևում է»,- գրել է ծրագրավորողը իր բլոգում:
«Want» կոճակը թույլ է տալիս Facebook-ին և մնացած այլ կողմնակի ծառայություններին հավաքել ինֆորմացիա այն մասին, թե ինչ իրեր են ցանկանում ձեռք բերել օգտվողները:
Սակայն Facebook-ի ղեկավարները դեռևս չեն հաստատել այս տեղեկությունը և ոչ էլ հերքել են,-«Մենք մշտապես կատարում ենք նորամուծություններ, բայց այժմ ոչ մի նորություն չունենք, որը կարող ենք ներկայացնել Ձեզ»: