Ինչպես անջատել Internet Explorer 10-ը Windows 8-ում

Հեղինակ Hayk գրվել է вторник, 3 июля 2012 г. | 09:27


 Այժմ կներկայացնեմ մի հետաքրքիր հնարք, որի միջոցով կարող եք անջատել Internet Explorer բրաուզերը Windows 8-ում: Շատ հաճախ, չցանկանալով օգտագործել Internet Explorer բրաուզերը, օգտվողները այն ջնջում են, ինչը առաջացնում է օպ. համակարգի աշխատանքային թերության, այդ իսկ պատճառով որոշեցի ներկայացնել բրաուզերի անջատման այս եղանակը:
Եվ այսպես, անջատելու համար սեղմում ենք «Windows + R» սեղմակները և բացված պատուհանում գրում ենք «appwiz.cpl», որից հետո սեղմում ենք «Enter» սեղմակը:
Սեղմելուց հետո կբացվի «Programs and Features» պատուհանը: Այս պատուհանի ձախ վերևի անկյունում ընտրում ենք «Turn Windows features on or off» ենթաբաժինը:
Բացված «Windows features» պատուհանում գտնում ենք Internet Explorer-ը և անջատում ենք այն:
Անջատելուց հետո օպ. համակարգը կզգուշացնի, որ այս քայլը կարող է ազդել համակարգչում առկա այլ ծրագրերի ճիշտ աշխատանքի վրա, անտեսում ենք այս զգուշացումը և սեղմում ենք «Yes»: Մնում է կատարել համակարգչի վերբեռնում և վերջ, այժմ IE-ն կանհետանա մեր համակարգչից:



Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին :
0 Comments
Tweets
Comments

Отправить комментарий

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru