Latest Post
Показаны сообщения с ярлыком Windows 8. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Windows 8. Показать все сообщения

Windows 8-ի «տաք» կոճակների ցանկը

Հեղինակ Hayk գրվել է суббота, 15 сентября 2012 г. | 07:01


Windows 8-ի «տաք» կոճակների ցանկը
Այսօր Ձեզ կներկայացնեմ բոլորի կողմից շատ սպասված Windows 8-ի «տաք» կոճակների ցուցակը: Ցուցակում ներառված են 34 հետաքրքիր ֆունկցիաներ, որոնք կարելի է միացնել մի քանի ստեղնի միջոցով:

  1. Win: Կապ հիմնական Metro էկրանի և վերջին բացված ծրագրի միջև:
  2. Win + C: Աջակողմյան բացվող հարթակի կանչ (charms bar).
  3. Win + I: Կարգավորումների հարթակի կանչ
  4. Win + H: Տարածման հարթակ «Share»
  5. Win + K: Devices հարթակի կանչ
  6. Win + Q: Ծրագրերում որոնում
  7. Win + F: Որոնում ֆայլային համակարգում 
  8. Win + W: Կարգավորումների որոնում
  9. Win + P: Երկրորդ աշխատանքային սեղանի կարգավորումներ
  10. Win + Z: Metro-ի հավելումներում գործիքների հարթակի բացում
  11. Win + X: Windows-ի սիստեմային գործիքների ցանկ
  12. Win + O: Էկրանի ուղղվածության ֆիքսում
  13. Win + . : Ամրացնել հավելումը էկրանի աջակողմյան հատվածում
  14. Win + Shift + . : Ամրացնել հավելումը էկրանի ձախակողմյան հատվածում
  15. Win + V: Ցուցադրել բոլոր ակտիվ ծանուցումները
  16. Win + Shift + V: Ցուցադրել բոլոր ակտիվ ծանուցումները հակառակ հերթականությամբ
  17. Win + PrtScn: Նկարել էկրանը  և պահպանել Pictures թղթապանակում
  18. Win + E: Բացել համակարգիչը (Компьютер)
  19. Win + R: Բացել  Выполнить ֆունկցիան
  20. Win + U: Բացել «Центр специальных возможностей» ֆունկցիան
  21. Win + Ctrl + F: Բացել «Найти компьютеры» ֆունկցիան
  22. Win + Pause/Break: Բացել Համակարգ (Система) ֆունկցիան
  23. Win + T: Կապ Taskbar-ի տարրերի միջև
  24. Win + M: Թաքցնել բոլոր պատուհանները
  25. Win + Shift + M:  Բացել բոլոր թաքնված պատուհանները
  26. Win + D: Ցույց տալ/ թաքցնել աշխատանքային սեղանը
  27. Win + L: Արգելափակել համակարգիչը
  28. Win + Up Arrow: Բացել ընթացիկ պատուհանները
  29. Win + Down Arrow: Թաքցնել /Վերականգնել ընթացիկ պատուհանը
  30. Win + Home: Թաքցնել բոլոր պատուհանները, բացի ընթացիկից
  31. Win + Left Arrow: Ամրացնել պատուհանը էկրանի ձախ հատվածում
  32. Win + Right Arrow: Ամրացնել պատուհանը էկրանի աջ հատվածում
  33. Win + Shift + Left/Right Arrow: Ուղղարկել պատուհանը մեկ այլ աշխատանքային սեղանի վրա
  34. Win + F1: Բացել Windows-ի օգնություն պատուհանը:

Windows 8-ում առկա են բազմաթիվ այլ  «տաք» կոճակներ, որոնց մասին կարող եք կարդալ այստեղ:

Արդեն հասանելի է Windows 8 Enterprise նախնական տարբերակը

Հեղինակ Hayk գրվել է пятница, 17 августа 2012 г. | 02:54

Վերջերս Microsoft ընկերությունը թողարկել էր Windows 8 Enterprise նախնական տարբերակ, որը նախատեսված էր  Microsoft-ի ծրագրավորողների համար: Ահա և արդեն այդ տարբերակը 90-օրյա ժամկետով հասանելի բոլորին:
Նշեմ, որ այս տարբերակը ստեղծվել էր վերջնականապես փորձարկելու և թերությունները շտկելու համար:
Windows 8 Enterprise-ը կարելի է ներբեռնել Microsoft-ում գրանցվելով կամ MSDN-ին և TechNet-ին բաժանորդագրվելով:
Օպերացիոն համակարգը հասանելի է ինչպես 32bit, այնպես էլ 64 bit տարբերակներով:
Ծրագիրը հասանելի է նաև մի քանի ISO տարբերակներով, որոնք իրենց մեջ ներառում են 11 լեզու, ընդորում այդ լեզուների ցանկում բացակայում է ռուսերենը:
Ինչպես, արդեն վերևում նշեցի օպերացիոն համակարգը հասանելի է 90 օրով և այն հետագայում չի թարմացվելու կամ երկարաձգվելու:
Պաշտոնական բլոգում նաև նշված են համակարգչի այն մինիմալ պարամետրերը, որոնք անհրաժեշտ են ծրագրի նորմալ աշխատանքի համար:
Համակարգչային պարամետրեր՝
  • Processor: 1 (GHz) 
  • RAM: 1 (GB) (32-bit) կամ 2 GB (64-bit)
  • Կոշտ սկավառակ: 20 GB
  • Տեսաքարտ: համապատասխան դրայվերներով
Ներբեռնել

Microsoft-ը որոշել է Windows 8-ի ինտերֆեյսի անվանումը

Հեղինակ Hayk գրվել է воскресенье, 5 августа 2012 г. | 03:31

Microsoft-ը որոշել է Windows 8-ի ինտերֆեյսի անվանումը
Microsoft-ը որոշում է ընդունել հրաժարվել «Metro» դիզայներական անվանման օգտագործումից, վերջինիս  ընկերությունը օգտագործում էր Windows 8-ի ինտերֆեյսում:
«Ընկերությանը մոտ կանգնած անհայտ աղբյուրները տեղեկացնում են, որը  Microsoft-ը այս որոշումը ընդունել է եվրոպական գործընկերների հետ կարևոր հանդիպումից հետո»,-այս մասին տեղեկացնում է The Verge-ը:
Ներկայումս Windows-ի ծրագրավորողները սկսել են նոր անվանում որոնել, իսկ Microsoft-ի գործընկերները առաջարկում են «Metro»-ի փոխարեն օգտագործել "Windows 8 style UI" անվանումը:
Windows 8-ի նոր ինտերֆեյսը օպերացիոն համակարգում տեղի ունեցած կարևորագույն և աչքի ընկնող փոփոխություններից է: Սակայն նոր փոփոխություններից հետո ևս հնարավորություն կա Windows 8-ում միացնել Aero ինտերֆեյսը, որը օգտագործվել է  Windows Vista և Windows 7 օպերացիոն համակարգերում:

Microsoft-ը ավարտել է Windows 8-ի վերջնական ծրագրավորումը

Հեղինակ Hayk գրվել է пятница, 3 августа 2012 г. | 03:27

Microsoft-ը ավարտել է Windows 8-ի վերջնական ծրագրավորումը
Microsoft ընկերությունը հայտարարել է, որ վերջնականապես ավարտել Windows 8-ի ծրագրավորման աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում է Windows 8-ի ծրագրավորողների պաշտոնական բլոգը, Windows 8-ը հաջողությամբ անցել է առաջին թեսթերը:
Բացի այդ Microsoft-ը Windows 8-ի վերջնական տարբերակը արդեն ուղարկել է իր գործընկերներին, այն փորձարկելու համար:
Windows 8-ի ծրագրավորման աշխատանքնրը սկսվել են 2009թ, իսկ նրա առաջին փորձնական տարբերակը ներկայացվել է 2011թ. սկզբում: 
Microsoft-ը հայտարարել է, որ Windows 8-ը աշխատելու է, ինչպես համակարգիչներում, այնպես էլ բջջային հեռախոսներում և պլանշետնրում:
Windows 8-ը ստացել է նոր Metro ինտերֆեյս և Microsoft-ի առաջին օպերացիոն համակարգն է, որը աշխատելու է առանց «Start» կոճակի՞
Windows 8-ը շուկայում կհայտնվի հոկտեմբերի 26-ից և կվաճառվի մոտ 40 ամերիկյան դոլարով:

Ինչպես անջատել Internet Explorer 10-ը Windows 8-ում

Հեղինակ Hayk գրվել է вторник, 3 июля 2012 г. | 09:27


 Այժմ կներկայացնեմ մի հետաքրքիր հնարք, որի միջոցով կարող եք անջատել Internet Explorer բրաուզերը Windows 8-ում: Շատ հաճախ, չցանկանալով օգտագործել Internet Explorer բրաուզերը, օգտվողները այն ջնջում են, ինչը առաջացնում է օպ. համակարգի աշխատանքային թերության, այդ իսկ պատճառով որոշեցի ներկայացնել բրաուզերի անջատման այս եղանակը:
Եվ այսպես, անջատելու համար սեղմում ենք «Windows + R» սեղմակները և բացված պատուհանում գրում ենք «appwiz.cpl», որից հետո սեղմում ենք «Enter» սեղմակը:
Սեղմելուց հետո կբացվի «Programs and Features» պատուհանը: Այս պատուհանի ձախ վերևի անկյունում ընտրում ենք «Turn Windows features on or off» ենթաբաժինը:
Բացված «Windows features» պատուհանում գտնում ենք Internet Explorer-ը և անջատում ենք այն:
Անջատելուց հետո օպ. համակարգը կզգուշացնի, որ այս քայլը կարող է ազդել համակարգչում առկա այլ ծրագրերի ճիշտ աշխատանքի վրա, անտեսում ենք այս զգուշացումը և սեղմում ենք «Yes»: Մնում է կատարել համակարգչի վերբեռնում և վերջ, այժմ IE-ն կանհետանա մեր համակարգչից:



 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru