Youtube-ի աշխատակից Ադամ Կոնվեյը իր բլոգում հայտնում է, որ Youtube-ում հայտնվել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս ընդամենը մկնիկի մեկ սեղմումով թաքցնել մարդկանց դեմքերը:
Ինչպե՞ս օգտագործել դեմքերի փակման ֆունկցիան:- Բացում եք YouTube-ի Ձեր պրոֆիլը,
- Սեղմում եք աջ վերևի անկյունում գտնվող «Менеджер видео» պիտակի վրա:
- Բացված էջում կտեսնենք բոլոր վիդեոները, որոնք դուք եք տեղադրել , իսկ նրանց կողքին «Изменить»: Սեղմում ենք «Изменить»:
- Բացվելու է վիդեոյի մասին ամբողջական ինֆորմացիա պարունակող էջ: Այս էջում ընտրում եք «Улучшить видео»:
- Վիդեոյի ներքևի մասում ավելացվել է նոր ՝ «Дополнительные функции» բաժին, բացում եք այն և ակտիվացնում եք "Скрыть все лица" կետը:
Եթե ամեն ինչ ճիշտ է և վիդեոն համարում եք ստացված, ապա սեղմեք «Сохранить как» և վերջ:
Սակայն, վերջում միայն նշեմ, որ որոշ դեպքերում ֆունկցիան կարող է չաշխատել: