Latest Post
Показаны сообщения с ярлыком Անտիվիրուսներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Անտիվիրուսներ. Показать все сообщения

Ինչպես ակտիվացնել Nod 32 անտիվիրուսը անվերջ ժամկետով

Հեղինակ Hayk գրվել է четверг, 12 июля 2012 г. | 08:33

Ինչպես ակտիվացնել Nod 32 անտիվիրուսը անվերջ ժամկետով
Ներկայումս շատ շատերը իրենց համակարգիչներում օգտագործում են Nod 32 անտիվիրուս, որը մի քանի օր կամ ամիս օգտագործելուց հետո պահանջում է թարմացնել վիրուսների բազան և հարկ է լինում նոր բանալիներ որոնել ծրագիրը կրկին թարմացնելու համար:
Եվ ահա գոյություն ունի մի շատ հետաքրքիր ծրագիրը, որը թույլ է տալիս ակտիվացնել Nod 32 անտիվիրուսը անվերջ ժամկետով: Eset PureFix նախատեսված է Nod 32 անտիվիրուսը կոտրելու և ավտոմատ բանալիներ տեղադրելու համար: Ծրագրի միացումից հետո, անտիվրուսը թարմացվում է ավտոմատ կերպով և այլևս չի պահանջում բանալիներ:
Ներբեռնում ենք ծրագիրը (նախքան ներբեռնելը անջատում ենք անտիվիրուսը) և կատարում համակարգչի վերբեռնում: Համակարգիչը միացնում ենք անվտանգ ռեժիմում (безопасный режим F8) և բացում ենք Eset PureFix 2.03 ծրագիրը: Բացելուց հետո սեղմում ենք «Enable» ու կրկին վերբեռնում ենք համակարգիչը: Միանալուց հետո միացնում ենք անտիվիրուսը և թարմացնում վիրուսների բազան առանց որևէ խոչընդոտի:

Թարմ բանալիներ NOD32 անտիվիրուսի համար + լիցենզավորում (25.02.2012-2013-05-03)

Հեղինակ Hayk գրվել է суббота, 25 февраля 2012 г. | 02:26


Թարմ բանալիներ ESET NOD32 Smart Security, ESET NOD32 Antivirus, ESET NOD32 Business Edition, ESET NOD32 Antivirus Business Edition անտիվիրուսների համար: Բացի  համակարգչի համար նախատեսված բանալիները, արխիվում առկա են նաև բանալիներ սմարթֆոնների համար համար: 
Բանալիները տեղադրելուց առաջ, կարող եք օգտագործել հատուկ լիցենզիան և լիցենզավորել անտիվիրուսը մինչև 2013-05-03թ:
Բանալիները ստեղծվել են այսօր՝25.02.2012 և աշխատում են առանց որևէ թերության:

Ինչպես տեղադրել բանալիները՝
1.Բացում ենք անտիվիրուսը և նրա մեջ փնտրում ենք "Обновление" բաժինը:

2."Обновление" բաժինը բացելուց հետո, բացում ենք "Настройка" ենթաբաժինը և տեղադրում ենք Nod-ի համար նախատեսված  գաղտնաբառը և օգտանունը:

Մանրամասն տեղադրման և լիցենզավորման մասին կարող եք կարդալ հենց արխիվում:

Անվանում: Բանալիներ և լիցենզիա ESET NOD32/Eset Smart Security-ի համար
Ստեղծվել է: 2012թ
Չափս: 7.26 Mb

Ինչպես վերականգնել արգելափակված Windows-ի աշխատանքը

Հեղինակ Hayk գրվել է воскресенье, 19 февраля 2012 г. | 02:41


Այժմ համացանցում հայտնվել են այնպիսի վիրուսներ, որոնք հայտնվելով համակարգչում մի քանի օրում, նույնիսկ ամսում արգելափակում են Windows-ի աշխատանքը: Արգելափակումից հետո հայտնվում է մի պատուհան, որտեղ տրված է հեռախոսահամար և մի քառանիշ թիվ: Ըստ այդ պատուհանի պետք է SMS հաղորդագրություն ուղարկվի և Windows-ը կբացվի:
Անկեղծ ասած չգիտեմ ուղարկելուց հետո, այն վերականգնվում է, թե ոչ:
Իսկ ի՞նչ անել այս դեպքում: Կատարել համակարգչի ֆորմատավորում, թե՞ ուղարկել հաղորդագրություն:
Շտապեմ ուրախացնել , որ պետք չի դիմել վերոնշված երկու տարբերակից ոչ մեկին: Գոյություն ունի մի կայք՝ virusinfo.info (Сервис деактивации вымогателей-блокеров) ,որտեղ մուտք գործելուց հետո պետք է կատարել մի քանի քայլ և Windows-ը կվերականգնվի:
Կոդը ստանալու համար պետք է նշված երկու տողերում գրել այն հեռախոսահամարը և կոդը, որը հայտնվել է Windows-ի պատուհանի վրա:
#Եթե ձեր համակարգիչը արգելափակվել է, գրեք հեռախոսահամարը և գաղտնաբառը տողերում.
#Եթե արգելափակվելուց հետո պահնջվում է , որպեսզի լիցքավորեք ձեր հեռախոսահամարը,ապա միայն մուտքագրեք հայտնված հեռախոսահամարը, իսկ այս ՝ "Текст сообщения/ID" հատվածը մի լրացրեք
#Եթե արգելափակվել է, ոչ թե Windows-ը, այլ միայն համակարգչում եղած նյութերը, ապա cryzip բառը մուտքագրեք "Текст сообщения/ID" հատվածում, իսկ որպես ID մուտքագրեք հատրված հեռախոսահամարը: 
#Եթե ցանկանում եք ստանալ բոլոր հնարավոր  գաղտնաբառերը վերականգնելու համար, ապա մուտքագրեք միայն հեռախոսահամարը, որը հայտնվել է պատուհանին, իսկ  "Текст сообщения/ID" հատվածը մի լրացրեք:
Այսպիսի ծառայություն ունի նաև  Dr.Web -ը :
Բայց ասեմ նաև, որ այն վերականգնելուց հետո համակարգչում դեռ պահպանվում են այդ վիրուսի հետքերը և պետք է արագ հեռացնել դրանց: Հեռացնլու համար կարող եք օգտագործել Dr.Web CureIt:
Եթե չեք ցանկանում օգտվել Dr.Web CureIt-ից , ապա կարող եք օգտագործել Kaspersky Virus Removal Tool 2010 կամ այլ մաքրող ծրագրերից:
*Սեղմեք հղումների վրա, որպեսզի մուտք գործեք նշված կայքերը:

Թարմացրեք և լիցենզավորեք ձեր անտիվիրուսը

Հեղինակ Hayk գրվել է четверг, 15 декабря 2011 г. | 09:42


Թարմ բանալիներ ESET NOD32 Smart Security, ESET NOD32 Antivirus, ESET NOD32 Business Edition, ESET NOD32 Antivirus Business Edition անտիվիրուսների համար: Բացի բանալիները, արխիվում առկա են նաև բանալիներ սմարթֆոնների համար նախատեսված անտիվի համար:
Բանալիները տեղադրելուց առաջ, կարող եք օգտագործել հատուկ լիցենզիան և լիցենզավորել անտիվիրուսը մինչև 05.15.2012թ:
Բանալիները ստեղծվել են այսօր՝ 15.12.2011 և աշխատում են առանց որևէ թերության:

Ինչպես տեղադրել բանալիները՝
1.Բացում ենք անտիվիրուսը և նրա մեջ փնտրում ենք "Обновление" բաժինը

2."Обновление" բաժինը բացելուց հետո , բացում ենք "Настройка" ենթաբաժինը և տեղադրում ենք Nod-ի համար նախատեսված  գաղտնաբառը և օգտանունը 

Մանրամասն տեղադրման և լիցենզավորման մասին կարող եք կարդալ հենց արխիվում:

Անվանում: Բանալիներ և լիցենզիա ESET NOD32/Eset Smart Security-ի համար
Ստեղծվել է: 2011թ
Չափս: 7.25 Mb


Անվճար անտիվիրուսային ծրագրեր

Հեղինակ Hayk գրվել է понедельник, 12 декабря 2011 г. | 11:22



Հավանաբար տեղյակ եք, որ վճարովի անտիվիրուսային ծրագրերը, որոնք անընդհատ թարմեցվում են, ավելի լավ են պաշտպանում համակարգիչը, քան անվճարները: Բայց եթե հանկարծ մի օր ձեր համակարգիչը որոշի վարակվել, ապա կարող եք նաև օգտվել անվճար անտիվիրուսային ծրագրերից, որոնք կարող են ոչ ամբողջությամբ, սակայն մասամբ բուժել համակարգիչը:

Ներքևում բերված անտիվիրուսային ծրագրերը նախատեսված են այն վիրուսների համար, որոնք ամբողջությամբ չեն արգելափակել օպերացիոն համակարգը:

DrWeb CureIt! —  Microsoft Windows-ի համար
Kaspersky Virus Removal Tool
Բացի այդ կարող եք օգտվել այս անվճար ծրագրերցի՝
Հիմնականում անվճար անտիվիրուսները ունենում են իրենց վճարովի տարբերակները, բայց եթե չեք ցանկանում տեղադրել վճարովի անտիվիրուս, ապա կարող եք օգտվել անվճարից, ինչը մոտ 60-70% կպաշտպանի համակարգիչը վիրուսներից:
Եթե վիրուսները արգելափակել են ձեր համակարգիչը և չեք կարողանում այն միացնել, ապա կարող եք օգտվել հատուկ սկավառակայնի անտիվիրուսներից, որոնք կկարողանան ստուգել համակարգիչը և ջնջել վիրուսները:

DrWeb CureIt! LiveCD
Kaspersky Rescue Disk
VBA32 Rescue LiveCD

Այս անտիվիրուսները օգտագործելու համար կատարեք ներքոնշյալ քայլերը՝
  1. Ներբեռնել այլ համակարգիչ, որը վիրուսներից զերծ է,
  2. Ձայնագրել այն CD/DVD կամ USB Flash-ի վրա և միացնել վիրուսակիր համակարգչին,
  3. Միացրեք համակարգիչը և մտեք BIOS մենյուի մեջ(BIOS մենյուն բացելու համար մի քանի անգամ սեղմեք F2 կամ Delete կոճակները),
  4. Դասավորեք Boot Sequence-ն այնպես, որ այն նախապես բացի միացված CD/DVD-ն կամ USB Flash-ը
  5. Կատարեք համակարգչի վերբեռնում (Restart),
  6. Բացեք անտիվիրուսային ծրագիրը, սպասեք մինչ այն կստուգի համակարգիչը և կջնջի վիրուսները,
  7. Անջատեք անտիվիրուսային ծրագիրը և Boot Sequence-ի կարգավորումները վերականգնեք այնպես, ինչպես նախկինում էր
  8. Համակարգչի միանալուց հետո նախապես տեղադրեք անտիվիրուս նոր սկսեք հետագա աշխատանքը:

Կասպերսկի անտիվիրուս Яндекс-ի կողմից 6 ամիս անվճար

Հեղինակ Hayk գրվել է среда, 7 декабря 2011 г. | 06:41


Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի, Ադրբեջանի, Հայաստանի, Ղրղստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ինտերնետից օգտվողները կարող են օգտվել Яндекс-ի հատուկ առաջարկից: Яндекс-ը առաջարկում է օգտագործել Կասպերսկի անտիվիրուսը 6 (183 օր) ամիս անվճար: 

Անտիվիրուսը կարող եք ներբեռնել այստեղից (Антивирус Касперского Только в Яндекс-версии бесплатная лицензия на 6 месяцев): Եթե ցանկանաք ավելացնել անտիվիրուսի ժամկետը, ապա Яндекс.Деньги ծառայության միջոցով գնելու դեպքում կարող եք ստանալ 20% զեղջ:

Նոր՝ Unlock ծառայություն, «Dr.Web»-ի կողմից

Հեղինակ Hayk գրվել է суббота, 3 декабря 2011 г. | 02:39


«Dr.Web» ընկերությունը թողարկել է Unlock ծառայություն այն համակարգիչների համար, որոնք արգելափակվել են Trojan.Winlock վիրուսային ծրագրերի կողմից:
Օգտվողները կարող են այս ծառայությունից օգտվել ինչպես համարի/դրամապանակի միջոցով, այնպես էլ նկարների միջոցով: Վերջինիս դեպքում հատուկ ցուցակից պետք է գտնել այն հեռախոսահամարը կամ դրամապանակի համարը, որը գրված է է Trojan.Winlock-ի բանների վրա:

Նշեմ նաև, որ տարբեր Trojan.Winlock վիրուսային ծրագրեր, ունեն իրենց առանձին համարները:
Այս ծառայութունը իր նյութերի բազան թարմացնում է ամեն օր, ինչը նշանակում է, որ այստեղ կա գրեթե ամեն ինչ Trojan.Winlock-ի մասին:
Այս ծառայությունից կարող եք օգտվել նաև բջջային հեռախոսների միջոցով:
Trojan.Winlock-ը՝ հատուկ հակերների կողմից պատրաստված ծրագիր-վիրուս է, որը արգելափակում է Windows օպ. համակարգի աշխատանքը և այն վերականգնելու համար պահանջում է որոշակի գումար: Այս ծրագիրը առաջին անգամ կիրառվոլ է 2007թ, իսկ 2009-10թ.ընթացքում այն մեծ աճ է գրանցել:


Ապահովում ենք անվտանգությունը Facebook-ում

Հեղինակ Hayk գրվել է четверг, 29 сентября 2011 г. | 09:53

Իսկ դուք չեք սեղմու՞մ ձեր ընկերների Facebook-ի էջին տեղադրված վիդեոների և այլ հղումների վրա: Իհարկե սեղմում եք: Ավելին այդ հղումների մեջ է հենց այս սոցիալական ցանցի իմաստը: Եվ հաջախ դրանց վրա սեղմելուց հետո, օգտվողները հանդիպում են «likejacking» կոչվածին:
Իսկ ի՞նչ է դա: 
Likejacking -ը հատուկ հակեռների կողմից ստեղծված հնարք է, որի միջոցով նրանք ձեր Լայքի միջոցով ստանում են Լայքեր իրենց հղումների համար: 
Այսպես հաջախակի տեղի է ունենում այն ժամանակ, երբ դուք մկնիկի միջոցով սեղմում եք վիդեո-նվագարկիչների  վրա, բայց իրականում դա նվագարկիչ չի, այլ հատուկ iFrame կոդ է: Նվագարկչի վրա սեղմելուց հետո, այս կոդը ձեր անունից Like է անում անհայտ և կասկածելի հղման վրա:
Իհարկե, եթե այդ հղումները անվտանգ են (չնայած հաճելի երևույթ չի,երբ առանց ձեր իմանալու կատարվում է Like ձեր անունից) դա մի բան է, իսկ ի՞նչ անել, եթե դրանք իրենց մեջ պարունակում են վիրուսներ:
 Այդ մասին սկսել է հոգալ Symantec կազմակերպությունը, որը անտիվիրուս արտադրող լավագույն կազմակերպություններից է: Վերջինս իր թողարկած անտիվիրուսներում տեղադրել է երկու  անվճար ծառայություն, որոնք կապահովեն անվտանգ աշխատանքը Facebook-ում:Facebook-ի համար ստեղծված հատուկ անվճար հավելումը՝ Norton Safe Web , ստուգում է Facebook-ում տեղադրվող նորությունները և կանխում վիրուսակիր հղումների մուտքը:Բացի այս հավելումը,  մուտք գործելով Facebook-ում Norton-ի պաշտոնական էջը, դուք կկարողանաք օգտվել երկրորդ հավելումից, որը ցույց է տալիս սոցիալական ցանցի ընդհանուր վտանգը:
  • Իսկ հիմա փոքրիկ հարց օգտվողներին՝:Ինչպիսի հավելումներ եք օգտագործում Likejacking-ի մուտքը Facebook կանխելու համար:
 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru