Latest Post
Показаны сообщения с ярлыком Google Maps. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Google Maps. Показать все сообщения

Google Maps-ում կատարվել են նոր թարմացումներ

Հեղինակ Hayk գրվել է пятница, 5 октября 2012 г. | 02:05

Google Maps-ում կատարվել են նոր թարմացումներ
 Ինտերնետային-հսկա Google քարտեզը հերթական անգամ թարմացրել է իր նկարների բազան: Այս անգամ ավելացվել են 45 տեսակի նկարներ 37 ամերիկյան քաղաքների և 14 այլ վայրերի համար: Ինչպես նաև բարձր որակի նկարներ 17 տարբեր քաղաքների համար:
Բացի այդ ավելացվել են բարձր որակի արբանյակային նկարներ 112 երկրների համար:
Սա արդեն Google Maps-ի  երկրորդ նմանատիպ թարմացումն է այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարեց, որ ցանկանում է ամբողջությամբ վերափոխել ծառայությունը:
Google Maps-ում տեղ գտած բոլոր փոփոխությունների մասին կարող եք ծանոթանալ այստեղ:


Google-ն կներկայացնի 3D քարտեզ

Հեղինակ Hayk գրվել է воскресенье, 3 июня 2012 г. | 10:58

Google-ն կներկայացնի 3D քարտեզ
Google Maps-ը ցանկանալով իր ոլորտում մնալ առաջատար, շարունակում է նոր ֆունկցիաներ ավելացնել և թարմացնել օնլայն քարտեզները: Այս անգամ Google Maps-ում ավելացվելու են նոր 3D քարտեզներ: Google Maps-ում կատարվելիք փոփոխությունները տեղի կունենան հունիսի 6-ին, Սան-Ֆրանցիսկոյում:
Ծրագրավորողները տեղեկացնում են, որ այս անգամ փոփոխություններ են արվել միայն նոր տեխնոլոգիաների միջոցով: Հավանաբար, նոր փոփոխությունները կատարվում են հակառակորդ Apple-ից հետ չմնալու համար: Քանի որ վերջերս Apple-ը հրաժարվեց Google Maps-ից և որոշեց ստեղծել սեփական ծառայությունը: 
Հարկ է նշել, որ Apple-ը Google-ի քարտեզները օգտագործել է սկսած 2007 թվականից և միայն այս տարի որոշեց ներկայացնել սեփական ծառայությունը (հունիսի 11-ին): Google-ն որոշելով առաջ անցնել Apple-ից, իր թարմեցված ծառայությունը կներկայացնի հունիսի 6-ին:
Շատ հնարավոր է, որ Microsoft-ը ևս մոտ ապագայուն ներկայացնի իր ծառայության թարմեցված տարբերակը:

Վիրտուալ զբոսանք Ամազոնի ավազանով

Հեղինակ Hayk գրվել է пятница, 23 марта 2012 г. | 03:04


«Վայրի անտառ»-ի օրվա կապակցությամբ՝ 21.03.12, Google-ն ներկայացրել է մի հետաքրքիր անակնկալ: Google Maps-ը կատարել է իր հերթական թարմացումը, այս անգամ անդրադառնալով Ամազոնի ավազանին և «Ռիո-Նեգրո»-ին:
Քարտեզից օգտվողները կարող են վիրտուալ կերպով շրջել Ամազոնով՝ Google Maps-ի «Street View» ֆունկցիայի միջոցով:

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru