Microsoft-ը որոշում է ընդունել հրաժարվել «Metro» դիզայներական անվանման օգտագործումից, վերջինիս ընկերությունը օգտագործում էր Windows 8-ի ինտերֆեյսում:
«Ընկերությանը մոտ կանգնած անհայտ աղբյուրները տեղեկացնում են, որը Microsoft-ը այս որոշումը ընդունել է եվրոպական գործընկերների հետ կարևոր հանդիպումից հետո»,-այս մասին տեղեկացնում է The Verge-ը:Ներկայումս Windows-ի ծրագրավորողները սկսել են նոր անվանում որոնել, իսկ Microsoft-ի գործընկերները առաջարկում են «Metro»-ի փոխարեն օգտագործել "Windows 8 style UI" անվանումը:
Windows 8-ի նոր ինտերֆեյսը օպերացիոն համակարգում տեղի ունեցած կարևորագույն և աչքի ընկնող փոփոխություններից է: Սակայն նոր փոփոխություններից հետո ևս հնարավորություն կա Windows 8-ում միացնել Aero ինտերֆեյսը, որը օգտագործվել է Windows Vista և Windows 7 օպերացիոն համակարգերում: