Այսօր կխոսեմ աշխարահռչակ կայքերում առկա «տաք կոճակների» (горячие клавиши, hotkeys) մասին: Համոզված եմ, որ սոց. ցանցերից օգտվողների մեծ մասը տեղյակ չի, որ գոյություն ունեն կոճակներ, որոնք կարող են արագացնել իրենց գործը: Եվ այսպես հիմա կներկայացնեմ ամենահայտնի Gmail, Twitter, Facebook և YouTube կայքերում առկա տաք կոճակները:
Gmail
Google-ի այս ծառայությունը հավանաբար ամենաշատ տաք սեղմակներ ունեցող ծառայությունն է: Քանի որ բոլոր սեղմակները ներկայացնելը ժամանակատար գործ է կներկայացնեմ ամենակարևորները՝
c-բացում է նոր էջ էլեկտրոնային նամակ գրելու համար
n/P-թույլ է տալիս փոխել բացված հաղորդագրությունները:
Y/O-այս սեղմակները կօգնեն Ձեզ դիտված հաղորդագրությունը ուղարկել արխիվ և անցնել մյուս հաղորդագրությանը:
Z- եթե կատարել եք ինչ-որ գործողություն և ցանկանում եք ետ վերադառնալ, ապա սեղմեք այս կոճակը:
Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:
Twitter
Աշխարահռչակ այս սոց. ցանցում ևս գոյություն ունեն տաք կոճակներ, որոնց ամբողջական ցանկը տեսնելու համար պետք է մուտք գործել ցանցի գլխավոր էջ և սեղմել ? կոճակը:
J / K -թույլ են տալիս տեղափոխվել մեկ թվիթից մյուսին:. -թարմացնում է էջը;
N -ստեղծում է նոր թվիթ:
R -պատասխանել թվիթին:
T -retweet:
F -հավանել թվիթը:
Facebook
Ֆեյսբուք սոցիալական ցանցում ևս կան մի շարք տաք կոճակներ, որոնք կարելի է հաճախակի օգտագործել: Ի տարբերություն մյուս ծառայություններում առկա կոճակների, այստեղ տաք կոճակներ օգտագործելու համար անհրաժեշտ է նաև սեղմել ALT կոճակը:
ALT+? -անցում որոնման տողին:
ALT+1 -անցում գլխավոր էջին:
ALT+2 -անցում անձնական էջին:
ALT+3 -անցում ընկերների էջին:
ALT+4 -անցում հաղորդագրությունների էջին:
ALT+5 - անցում ծանուցումների էջին:
Այս շարքը ավարտվում է այսպես մինջև 10 թիվը: Mac օպ. համակարգում Alt կոճակը պետք է փոխարինել Ctrl կոճակով: Եթե դուք օգտվում եք Firefox բրաուզերից, ապա տաք կոճակները ակտիվացնելու համար օգտագործեք ALT+SHIFT կոճակները:
YouTube
Այս վիդոհոսթինգում ևս կան տաք կոճակներ, սակայն դրանք այդքան էլ շատ չեն: Կոճակները նախատեսված են նվագարկիչում արագ գործողություններ կատարելու համար:
HOMEևEND -թույլ է տալիս դիտել վիդեոն սկզբից կամ տեղափոխվել վիդեոյի վերջը:-այս կոճակի միջոցով կարող եք կանգնեցնել և շարունակել վիդեոյի դիտումը:
TAB-այս կոճակը թույլ է տալիս տեղաշարժվել վիդեոնվագարկիչի ֆունկցիաներով: