Latest Post
Показаны сообщения с ярлыком Պատմություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Պատմություն. Показать все сообщения

Նոր տարին հայերի մոտ

Հեղինակ Hayk գրվել է пятница, 30 декабря 2011 г. | 04:22


Ըստ պատմական աղբյուրներից մեզ հասած տվյալների հայերը ունեցել են 3 Նոր տարի, որոնք կոչվել են Ամանոր, Նավասարդ և Կաղանդ: Հին ժամանակներում մեր նախնիները Նոր տարին դիմավորել են մարտի 21-ին: Այդ ժամանակ էր, որ բնությունը հարություն էր առնում:
Այդ օրն էլ հայ մարդը համարել է Նոր տարվա սկիզբ կամ նոր տարեգլուխ և նշել է մեծ տոնախմբությամբ, փառաբանել բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը, աղերսել աստվածներին, որ տարին բերքառատ դարձնեն:
Հայկական երկրորդ տարեգլուխը եղել է Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը): Ըստ ավանդության, Հայկ Աղեղնավորը այդ օրը սպանել է բռնակալ Բելին, ազատություն պարգևել իր տոհմին ու իր բոլոր հետնորդներին: Ենթադրում են, որ դա տեղի է ունեցել 2492 թվականի օգոստոսի 11-ին: 
Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ Նավա-նոր, սարդ-տարի: Նավասարդի ամենամեծ հանդիսությունը տեղի է ունեցել Արածանի գետի ափին, Նպատ լեռան փեշերին: Այդ տոնախմբություններին ներկա էին լինում թագավորն ու թագուհին: Նոր տարվա ուտելիքները ինչ-որ չափով միասնական են եղել, որով բնորոշվել է հայկական բոլոր գավառների Նոր տարվա սեղանների ազգային բնույթը: Այդ սննդատեսակների մեջ առաջինը եղել է հայկական կլորահատիկ ցորենը, որն աճել է միայն Հայաստանում: Նոր տարվա սեղանին մեր նախնիները դրել են հենց այդ ցորենից պատրաստված հաց, որպեսզի հայոց աստվածները բարեբեր դարձնեն տարին: Հին հայկական առածն ասում է. ՙՆոր տարուն հաց չես փոխառնում, դա նշանակում է, որ Նոր տարվա սեղանին քո աճեցրած ցորենից թխած հացը պիտի դնես: 
Հայկական մի ուրիշ առած էլ ասում է. ՙԱռանց գինու Նոր տարին կգա, առանց նգածաղկի կուշանա՚: Նգածաղիկը ամենահռչակված հայկական համեմունքն է: Այդ ծաղիկն աճում է Մասիսի լանջերին, այն քաղում, չորացնում և տարածում էին ողջ Հայաստանով մեկ: Նգածաղիկը բոլոր հայերին կապում էր բիբլիական լեռան հետ, ողջ ժողովուրդն իրեն կապված էր զգում Մասիսին, այսինքն հայրենիքի սրտին: 18-րդ դարում Սիմոն Երևանցի կաթողիկոսի տոմարով հունվարի 1-ը ընդունվեց որպես Նոր տարվա սկիզբ: Հունվարի մեկի ուտելիքների մեջ մտնում են ՙն՚ տառով սկսվող մի քանի սննդամթերք նգածաղիկ, նուռ, նուշ և այլն: Ուտելիքները ընտրել են ՙն՚ սկզբնատառով, որպեսզի հարմարեցնեն տարվա անվանը Նոր տարի, Նավասարդ:

Պատմական փաստեր {Մաս 1}

Հեղինակ Hayk գրվել է четверг, 3 ноября 2011 г. | 11:52


  • 1850թ Լևի Ստրաուսը առաջին անգամ վաճառեց սեփական արտադրության ջինսերը 6 դոլարին համարժեք ոսկով:
  •  Շոկոլադե ձվիկները առաջին անգամ արտադրվել են 1972թ: Նրանց հնարողը շվեյցարացի դիզայներ Հարի Ռոտն է: Ով նաև առաջինն էր, որ մտածեց խաղալիքներ տեղադրել այդ ձվերի մեջ:
  • Երկրակեղևի շարժման պատճառով, Եգիպտական բուրգերը 5000 տարվա ընթացքում 4 կմ տեղաշարժվել են դեպի հարավ:
  • Առաջին մազի ներկը, որը իր մեջ պարունակում էր արհեստական ներկանյութեր, ստեղծվել է 1907թ Ֆրանսիայում՝ քիմիկոս Էժեն Շուլլերի կողմից: Այն իր մեջ պարունակում էր նատրիումի սուլֆատ, երկաթի աղ և պղնձի աղ:
  • Բուդապեշտում առաջին տրոլեյբուսը հայտնվել է 1949թ: Առաջին տրոլեյբուսը անմիջապես ստացավ 70 համարը, քանի որ այդ տարի նշվում է Ստալինի 70 ամյակը: Այդ օրվանից հետո Բուդապեշտում այլևս 70 համարի տրոլեյբուս չկա:
  •  Հերոյինը ստեղծվել է, որպես հազի կանխարգելիչ միջոց և մինչ 1971թ վաճառվել է գերմանական դեղատներում:
  • Երբ Տիտանիկը հարվածել է այսբերգին, այդ նույն պահին կինոդահլիճում ցուցադրվել ‘The Poseidon Adventure’ համր ֆիլմը, որտեղ ֆիլմի հերսոները հուսահատ պայքարել են ողջ մնալու համար: 
 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru