Latest Post

Яндекс-ը ներկայացրել է իր նոր բրաուզերը

Հեղինակ Hayk գրվել է вторник, 9 апреля 2013 г. | 01:42


Яндекс ընկերությունը թողարկել է իր նոր Яндекс բրաուզերը: Նրա առավելություններին և թերություններին կանդրադառնամ հետագա նյութերում:
Այսօր ցանկանում եմ տեղադրել մի հարցում, որի միջոցով կպարզենք, թե մեր այցելուների քանի տոկոսն է պատրաստվում օգտագործել այդ բրաուզերը:

«Տիտանների բախումը» կամ «El Clásico»

Հեղինակ Hayk գրվել է воскресенье, 7 октября 2012 г. | 08:35

Яндекс-ը ներկայացրել է իր նոր բրաուզերը

Հեղինակ Hayk գրվել է суббота, 6 октября 2012 г. | 02:26

Яндекс ընկերությունը թողարկել է իր նոր Яндекс բրաուզերը: Նրա առավելություններին և թերություններին կանդրադառնամ հետագա նյութերում:
Այսօր ցանկանում եմ տեղադրել մի հարցում, որի միջոցով կպարզենք, թե մեր այցելուների քանի տոկոսն է պատրաստվում օգտագործել այդ բրաուզերը:

Ներբեռնել և փորձարկել

Google Maps-ում կատարվել են նոր թարմացումներ

Հեղինակ Hayk գրվել է пятница, 5 октября 2012 г. | 02:05

Google Maps-ում կատարվել են նոր թարմացումներ
 Ինտերնետային-հսկա Google քարտեզը հերթական անգամ թարմացրել է իր նկարների բազան: Այս անգամ ավելացվել են 45 տեսակի նկարներ 37 ամերիկյան քաղաքների և 14 այլ վայրերի համար: Ինչպես նաև բարձր որակի նկարներ 17 տարբեր քաղաքների համար:
Բացի այդ ավելացվել են բարձր որակի արբանյակային նկարներ 112 երկրների համար:
Սա արդեն Google Maps-ի  երկրորդ նմանատիպ թարմացումն է այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարեց, որ ցանկանում է ամբողջությամբ վերափոխել ծառայությունը:
Google Maps-ում տեղ գտած բոլոր փոփոխությունների մասին կարող եք ծանոթանալ այստեղ:


«ABBYY Lingvo x5»-ում արդեն նաև հայերեն

Հեղինակ Hayk գրվել է пятница, 28 сентября 2012 г. | 07:53


Ինչպես նշվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական էջը, այսուհետ ABBYY Lingvo ծրագրում կարող եք օգտվել հայերեն բառարանից: 

«Ներկայացնում ենք «ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «ABBYY» ընկերության բացառիկ համագործակցության շնորհիվ հանրահայտ «ABBYY Lingvo x5» էլեկտրոնային բառարանը համալրվել է նաև հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն, ինչպես նաև հայերեն-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն բառարաններով:

«ABBYY Lingvo x5 հայերեն» բազմալեզու բառարանը հատկապես հարմար է նրանց, ովքեր ուսումնասիրում են եվրոպական լեզուներ` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, հունարեն և ֆիններեն:
«ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանի առաջարկվող տարբերակում ընդգրկված հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն ինչպես նաև հայերեն-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն բառարաններն արտահայտում են այս լեզուների ժամանակակից օգտագործման հիմնական նրբությունները:
«ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանի արժեքը կազմում է 17000 դրամ:
Վաճառքի պաշտոնական մեկնարկի օրվանից սկսած մեկ տարվա ընթացքում «ABBYY Lingvo x5 հայերեն» DVD սկավառակը վաճառվում է բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մի շարք սպասարկման կենտրոններում»:

«Google Docs»-ը դադարեցնում է հին ֆորմատների հետ աշխատանքը «.doc, .xls, .ppt»

«Google Docs»-ը դադարեցնում է հին ֆորմատների հետ աշխատանքը .doc, .xls, .ppt
Ինչպես տեղեկացնում է Google Apps բլոգը հոկտեմբերի 1-ից Google Docs-ից օգտվողները այլևս չեն կարողանա բեռնել Microsoft Office 1997-2003-ով (.doc, .xls, .ppt) ստեղծված փաստաթղթերը:
Google-ի տեղեկությունների բաժնում նշված են այն բոլոր ֆորմատները, որոնք կարող եք օգտագործել Google Docs-ում. Microsoft Office (.docx, .xlsx և .pptx), ODT և RTF տեքստի համար, ODS և CSV աղյուսակների համար, SVG/PNG/JPEG ներկայացումների համար, ինչպես նաև PDF, TXT և HTML բոլոր տեսակի փաստաթղթերի համար:
Microsoft Office 1997-2003-ից (.doc, .xls, .ppt) օգտվողներին  խորհուրդ է տրվում տեղադրել Compatibility Pack հավելումը, որը թույլ կտա նաև բացել նոր ֆորմատները (.docx, .xlsx և .pptx):

Ինչպես պատրաստել բացիչ

Հեղինակ Hayk գրվել է среда, 26 сентября 2012 г. | 07:17


 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru