Latest Post

Яндекс-ը ներկայացրել է իր նոր բրաուզերը

Հեղինակ Hayk գրվել է вторник, 9 апреля 2013 г. | 01:42


Яндекс ընկերությունը թողարկել է իր նոր Яндекс բրաուզերը: Նրա առավելություններին և թերություններին կանդրադառնամ հետագա նյութերում:
Այսօր ցանկանում եմ տեղադրել մի հարցում, որի միջոցով կպարզենք, թե մեր այցելուների քանի տոկոսն է պատրաստվում օգտագործել այդ բրաուզերը:

«Տիտանների բախումը» կամ «El Clásico»

Հեղինակ Hayk գրվել է воскресенье, 7 октября 2012 г. | 08:35

Яндекс-ը ներկայացրել է իր նոր բրաուզերը

Հեղինակ Hayk գրվել է суббота, 6 октября 2012 г. | 02:26

Яндекс ընկերությունը թողարկել է իր նոր Яндекс բրաուզերը: Նրա առավելություններին և թերություններին կանդրադառնամ հետագա նյութերում:
Այսօր ցանկանում եմ տեղադրել մի հարցում, որի միջոցով կպարզենք, թե մեր այցելուների քանի տոկոսն է պատրաստվում օգտագործել այդ բրաուզերը:

Ներբեռնել և փորձարկել

Google Maps-ում կատարվել են նոր թարմացումներ

Հեղինակ Hayk գրվել է пятница, 5 октября 2012 г. | 02:05

Google Maps-ում կատարվել են նոր թարմացումներ
 Ինտերնետային-հսկա Google քարտեզը հերթական անգամ թարմացրել է իր նկարների բազան: Այս անգամ ավելացվել են 45 տեսակի նկարներ 37 ամերիկյան քաղաքների և 14 այլ վայրերի համար: Ինչպես նաև բարձր որակի նկարներ 17 տարբեր քաղաքների համար:
Բացի այդ ավելացվել են բարձր որակի արբանյակային նկարներ 112 երկրների համար:
Սա արդեն Google Maps-ի  երկրորդ նմանատիպ թարմացումն է այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարեց, որ ցանկանում է ամբողջությամբ վերափոխել ծառայությունը:
Google Maps-ում տեղ գտած բոլոր փոփոխությունների մասին կարող եք ծանոթանալ այստեղ:


«ABBYY Lingvo x5»-ում արդեն նաև հայերեն

Հեղինակ Hayk գրվել է пятница, 28 сентября 2012 г. | 07:53


Ինչպես նշվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական էջը, այսուհետ ABBYY Lingvo ծրագրում կարող եք օգտվել հայերեն բառարանից: 

«Ներկայացնում ենք «ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «ABBYY» ընկերության բացառիկ համագործակցության շնորհիվ հանրահայտ «ABBYY Lingvo x5» էլեկտրոնային բառարանը համալրվել է նաև հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն, ինչպես նաև հայերեն-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն բառարաններով:

«ABBYY Lingvo x5 հայերեն» բազմալեզու բառարանը հատկապես հարմար է նրանց, ովքեր ուսումնասիրում են եվրոպական լեզուներ` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, հունարեն և ֆիններեն:
«ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանի առաջարկվող տարբերակում ընդգրկված հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն ինչպես նաև հայերեն-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն բառարաններն արտահայտում են այս լեզուների ժամանակակից օգտագործման հիմնական նրբությունները:
«ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանի արժեքը կազմում է 17000 դրամ:
Վաճառքի պաշտոնական մեկնարկի օրվանից սկսած մեկ տարվա ընթացքում «ABBYY Lingvo x5 հայերեն» DVD սկավառակը վաճառվում է բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մի շարք սպասարկման կենտրոններում»:

«Google Docs»-ը դադարեցնում է հին ֆորմատների հետ աշխատանքը «.doc, .xls, .ppt»

«Google Docs»-ը դադարեցնում է հին ֆորմատների հետ աշխատանքը .doc, .xls, .ppt
Ինչպես տեղեկացնում է Google Apps բլոգը հոկտեմբերի 1-ից Google Docs-ից օգտվողները այլևս չեն կարողանա բեռնել Microsoft Office 1997-2003-ով (.doc, .xls, .ppt) ստեղծված փաստաթղթերը:
Google-ի տեղեկությունների բաժնում նշված են այն բոլոր ֆորմատները, որոնք կարող եք օգտագործել Google Docs-ում. Microsoft Office (.docx, .xlsx և .pptx), ODT և RTF տեքստի համար, ODS և CSV աղյուսակների համար, SVG/PNG/JPEG ներկայացումների համար, ինչպես նաև PDF, TXT և HTML բոլոր տեսակի փաստաթղթերի համար:
Microsoft Office 1997-2003-ից (.doc, .xls, .ppt) օգտվողներին  խորհուրդ է տրվում տեղադրել Compatibility Pack հավելումը, որը թույլ կտա նաև բացել նոր ֆորմատները (.docx, .xlsx և .pptx):

Ինչպես պատրաստել բացիչ

Հեղինակ Hayk գրվել է среда, 26 сентября 2012 г. | 07:17


Թողարկվել է Opera 7,5-ը անդրոյիդի համար

Հեղինակ Hayk գրվել է суббота, 22 сентября 2012 г. | 02:57

Թողարկվել է Opera 7,5-ը անդրոյիդի համար
Արդեն հասանելի է բջջային բրաուզեր Opera Mini նոր՝ 7.5  տարբերակը անդրոյիդի համար:  Նոր  տարբերակում վերջապես տեղադրվել է Java տարբերակում արդեն առկա մեկնարկային էջը:
Շտկվել են մի շարք թերություններ և բրաուզերը ավելի արագ է աշխատում:








Շնորհավո՜ր տոնդ, Հայաստան

Հեղինակ Hayk գրվել է пятница, 21 сентября 2012 г. | 03:43



Հայաստանի անկախության հանրաքվեն անցկացվեց 1991թ սեպտեմբերի 21-ին: Իսկ դեռևս 1990թ օգոստոսի 23-ին՝ Գերագույն խորհրդի առաջին նիստի ժամանակ ընդունվել էր անկախության մասին հռչակագիրը, որը ընթերցել է Արամ Մանուկյանը:Այս փաստաթղթով ՀԽՍՀ-ն ճանաչվեց անվավեր և հռչակվեց ՀՀ (Հայաստանի Հանրապետություն):
Գերագույն խորհրդի որոշմամբ ՝ 1991թ սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց և քվեարկության արդյուքնում պարզ դարձավ, որ Հայաստանը դուրս կգա ԽՍՀՄ-ի կազմից: Քվեարկության մասնակցողների 94.99%-ը քվեարկել էր կողմ: 
Այդ օրվանից սեպտեմբերի 21-ը նշվում է, որպես Հայաստանի անկախության օր:  
ՀՀ անկախության հռչակագիր
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։
1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը։
2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները։
3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա։ Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին։
4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո։ Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից։
5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ։ Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը։ Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ։
6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը։
7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է։ Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով։ Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք։
8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ։
9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում։
10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ։
11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։
12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար։
Միանալով բոլոր շնորհավորանքներին Mrblogger.Ru բլոգը ևս շնորհավորում է հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ:

Շնորհավո՜ր տոնդ, անկա՛խ Հայաստան։ 
ՀՀ ակախության հռչակագիրը-Վիքիդարան

Ինչպես պատրաստել հին նկարներ

Հեղինակ Hayk գրվել է среда, 19 сентября 2012 г. | 02:51

Ինչպես պատրաստել հին նկարներ
Ձեզ եմ նարկայացնում մի քանի օնլայն ծառայություններ, որոնք թույլ կտան շատ արագ պատրաստել հին նկարներ: Իհարկե, այս ծառայությունների միջոցով չենք կարող այնպիսի արդյունք, ինչպես օրինակ  կարելի է ստանալ Adobe Photoshop-ի միջոցով:
VintageJS
Այս ծառայությունը թույլ է տալիս թվային տեսախցիկով  նկարված  նկարը վերափոխել հին տեսախցիկներով նկարված նկարի: Կայքում կարելի է ընտրել մի քանի էֆեկտներ տարբեր տեսակի նկարներ ստանալու համար:
Այս ծառայությունը ի տարբերություն առաջինի ավելի շատ էֆեկտներ է պարունակում իր մեջ: AnyMaking ծառայության միջոցով կարելի է նկարը վերածել հին եգիպտական պապիրուսների:
Wanokoto
Ճապոնական այս ծառայությունը հնարավորություն է տալի նոր թվային նկարը վերածել 100-150 տարի առաջ նկարված նկարի: 

Շատ օգտակար ծրագիր՝ Camtasia Studio 7.1.1

Հեղինակ Hayk գրվել է воскресенье, 16 сентября 2012 г. | 06:45

Շատ օգտակար ծրագիր՝ Camtasia Studio 7.1.1
Camtasia Studio ծրագիրը նախատեսված է համակարգչի էկրանը նկարելու և նրա հետ տարատեսակ աշխատանքներ կատարելու համար: Ծրագրի օգնությամբ կարող եք նկարել էկրանը ինչպես նկարի, այնպես էլ վիդեոյի տեսքով:
Կարելի է նաև նկարված վիդեոյի հետ կատարել բազմաթիվ փոփոխություններ, նրան ավելացնել որոշակի էֆեկտներ և այլն: Արդեն պատրաստի վիդեոն կարող եք պահպանել մի շարք ֆորմատներով (AVI, SWF, FLV, MOV, WMV, RM, GIF, CAMV):
Բացի այդ ծրագիրը նաև հնարավորություն է տալիս արդեն պատրաստի վիդեոն անմիջապես տեղադրել YouTube-ում:
Camtasia Studio փաթեթը իր մեջ ներառում է 4 հիմնական ծրագրեր՝  Camtasia MenuMaker, Camtasia Player, Camtasia Theater и Camtasia Recorder:
Բեռնել տորենտ ֆայլը
Ակտիվացում պահանջելու դեպքում օգտվեք այս ծրագրից
Բեռնել Camtasia Studio 8 փորձնականը

Windows 8-ի «տաք» կոճակների ցանկը

Հեղինակ Hayk գրվել է суббота, 15 сентября 2012 г. | 07:01


Windows 8-ի «տաք» կոճակների ցանկը
Այսօր Ձեզ կներկայացնեմ բոլորի կողմից շատ սպասված Windows 8-ի «տաք» կոճակների ցուցակը: Ցուցակում ներառված են 34 հետաքրքիր ֆունկցիաներ, որոնք կարելի է միացնել մի քանի ստեղնի միջոցով:

  1. Win: Կապ հիմնական Metro էկրանի և վերջին բացված ծրագրի միջև:
  2. Win + C: Աջակողմյան բացվող հարթակի կանչ (charms bar).
  3. Win + I: Կարգավորումների հարթակի կանչ
  4. Win + H: Տարածման հարթակ «Share»
  5. Win + K: Devices հարթակի կանչ
  6. Win + Q: Ծրագրերում որոնում
  7. Win + F: Որոնում ֆայլային համակարգում 
  8. Win + W: Կարգավորումների որոնում
  9. Win + P: Երկրորդ աշխատանքային սեղանի կարգավորումներ
  10. Win + Z: Metro-ի հավելումներում գործիքների հարթակի բացում
  11. Win + X: Windows-ի սիստեմային գործիքների ցանկ
  12. Win + O: Էկրանի ուղղվածության ֆիքսում
  13. Win + . : Ամրացնել հավելումը էկրանի աջակողմյան հատվածում
  14. Win + Shift + . : Ամրացնել հավելումը էկրանի ձախակողմյան հատվածում
  15. Win + V: Ցուցադրել բոլոր ակտիվ ծանուցումները
  16. Win + Shift + V: Ցուցադրել բոլոր ակտիվ ծանուցումները հակառակ հերթականությամբ
  17. Win + PrtScn: Նկարել էկրանը  և պահպանել Pictures թղթապանակում
  18. Win + E: Բացել համակարգիչը (Компьютер)
  19. Win + R: Բացել  Выполнить ֆունկցիան
  20. Win + U: Բացել «Центр специальных возможностей» ֆունկցիան
  21. Win + Ctrl + F: Բացել «Найти компьютеры» ֆունկցիան
  22. Win + Pause/Break: Բացել Համակարգ (Система) ֆունկցիան
  23. Win + T: Կապ Taskbar-ի տարրերի միջև
  24. Win + M: Թաքցնել բոլոր պատուհանները
  25. Win + Shift + M:  Բացել բոլոր թաքնված պատուհանները
  26. Win + D: Ցույց տալ/ թաքցնել աշխատանքային սեղանը
  27. Win + L: Արգելափակել համակարգիչը
  28. Win + Up Arrow: Բացել ընթացիկ պատուհանները
  29. Win + Down Arrow: Թաքցնել /Վերականգնել ընթացիկ պատուհանը
  30. Win + Home: Թաքցնել բոլոր պատուհանները, բացի ընթացիկից
  31. Win + Left Arrow: Ամրացնել պատուհանը էկրանի ձախ հատվածում
  32. Win + Right Arrow: Ամրացնել պատուհանը էկրանի աջ հատվածում
  33. Win + Shift + Left/Right Arrow: Ուղղարկել պատուհանը մեկ այլ աշխատանքային սեղանի վրա
  34. Win + F1: Բացել Windows-ի օգնություն պատուհանը:

Windows 8-ում առկա են բազմաթիվ այլ  «տաք» կոճակներ, որոնց մասին կարող եք կարդալ այստեղ:

«Տաք կոճակները» աշխարահռչակ կայքերում

Հեղինակ Hayk գրվել է среда, 12 сентября 2012 г. | 04:56

«Տաք կոճակները» աշխարահռչակ կայքերում Այսօր կխոսեմ աշխարահռչակ կայքերում առկա «տաք կոճակների» (горячие клавиши, hotkeys) մասին: Համոզված եմ, որ սոց. ցանցերից օգտվողների մեծ մասը տեղյակ չի, որ գոյություն ունեն կոճակներ, որոնք կարող են արագացնել իրենց գործը: Եվ այսպես հիմա կներկայացնեմ ամենահայտնի Gmail, Twitter, Facebook և YouTube կայքերում առկա  տաք կոճակները:

Gmail
Google-ի այս ծառայությունը հավանաբար ամենաշատ տաք սեղմակներ ունեցող ծառայությունն է: Քանի որ բոլոր սեղմակները ներկայացնելը ժամանակատար գործ է կներկայացնեմ ամենակարևորները՝
c-բացում է նոր էջ էլեկտրոնային նամակ գրելու համար
n/P-թույլ է տալիս փոխել բացված հաղորդագրությունները:
Y/O-այս սեղմակները կօգնեն Ձեզ դիտված հաղորդագրությունը ուղարկել արխիվ և անցնել մյուս հաղորդագրությանը:
Z- եթե կատարել եք ինչ-որ գործողություն և ցանկանում եք ետ վերադառնալ, ապա սեղմեք այս կոճակը:
Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:
Twitter
Աշխարահռչակ այս սոց. ցանցում ևս գոյություն ունեն տաք կոճակներ, որոնց ամբողջական ցանկը տեսնելու համար պետք է մուտք գործել ցանցի գլխավոր էջ և սեղմել  ?  կոճակը:
J / K -թույլ են տալիս տեղափոխվել մեկ թվիթից մյուսին:
. -թարմացնում է էջը;
N -ստեղծում է նոր թվիթ:
R -պատասխանել թվիթին:
T -retweet:
F -հավանել թվիթը:

Facebook

Ֆեյսբուք սոցիալական ցանցում ևս կան մի շարք տաք կոճակներ, որոնք կարելի է հաճախակի օգտագործել: Ի տարբերություն մյուս ծառայություններում առկա կոճակների, այստեղ տաք կոճակներ օգտագործելու համար անհրաժեշտ է նաև սեղմել  ALT  կոճակը:
ALT+? -անցում որոնման տողին:
ALT+1 -անցում գլխավոր էջին:
ALT+2 -անցում անձնական էջին:
ALT+3 -անցում ընկերների էջին:
ALT+4 -անցում հաղորդագրությունների էջին:  
ALT+5 - անցում ծանուցումների էջին:
Այս շարքը ավարտվում է այսպես մինջև 10 թիվը: Mac օպ. համակարգում Alt կոճակը պետք է փոխարինել Ctrl կոճակով: Եթե դուք օգտվում եք Firefox բրաուզերից, ապա տաք կոճակները ակտիվացնելու համար օգտագործեք  ALT+SHIFT կոճակները:
YouTube
Այս վիդոհոսթինգում ևս կան տաք կոճակներ, սակայն դրանք այդքան էլ շատ չեն: Կոճակները նախատեսված են նվագարկիչում արագ գործողություններ կատարելու համար:
HOMEևEND -թույլ է տալիս դիտել վիդեոն սկզբից կամ տեղափոխվել վիդեոյի վերջը:
       -այս կոճակի միջոցով կարող եք կանգնեցնել և շարունակել վիդեոյի դիտումը:
TAB-այս կոճակը թույլ է տալիս տեղաշարժվել վիդեոնվագարկիչի ֆունկցիաներով:

Բլոգը արդեն 1 տարեկան է

Հեղինակ Hayk գրվել է понедельник, 10 сентября 2012 г. | 02:58


Հայաստանի հավաքականը շախմատի օլիմպիադայի եռակի չեմպիոն

Հեղինակ Hayk գրվել է воскресенье, 9 сентября 2012 г. | 07:02

Ավարտվեց Ստամբուլում տեղի ունեցող շախմատի համաշխարհային օլիմպիադան: 
Վերջին տուրից առաջ, մրցաշարային աղյուսակի առաջատար համարվող Չինաստանի հավաքականը պարտվեց Ուկրաինայի հավաքականին, իսկ  Ռուսաստանը և Հայաստանը տարան տպավորիչ հաղթանակներ:
Վերջնական արդյունքում Ռուսաստանի և Հայաստանի հավաքականները ունեին հավասար միավորներ, սակայն լրացուցիչ գործակիցներով գրավեց առաջին հորիզոնականը և հռչակվեց ՉԵՄՊԻՈՆ:
Եկեք շնարհավորենք մեր տղաներին և ողջ հայ ազգին:

Ինչպես դիտել Odnoklassniki.ru-ում փակ պրոֆիլի նկարները իրական չափսերով

Պատրաստում ենք գեղեցիկ թեմաներ Google Chrome-ի համար

Հեղինակ Hayk գրվել է четверг, 6 сентября 2012 г. | 05:47

Պատրաստում ենք գեղեցիկ թեմաներ Google Chrome-ի համարԵթե հիշում եք բլոգի նյութերից մեկում խոսել եմ այն մասին, թե ինչպես կարելի է պատրաստել թեմաներ Google Chrome-ի համար: Այսօր ևս կներկայացնեմ մի հետաքրքիր եղանակ թեմաներ պատրաստելու համար, այս եղանակը թույլ է տալիս պատրաստել գեղեցիկ թեմաներ շատ արագ:
Google ընկերությունը թողարկել է իր հերթական պաշտոնական հավելումը Google Chrome-ի համար, որը կոչվում է My Chrome Theme: Այս հավելման միջոցով կարող եք ընդամենը երեք քայլով պատրաստել հետաքրքիր թեմաներ: Սակայն, մինչ թեմա պատրաստելը պետք է տեղադրել հավելումը, որը տեղադրելուց հետո կբացվի պատուհան, որտեղ և կարող եք պատրաստել ցանկալի թեմաները:
I քայլ
Առաջին քայլում անհրաժեշտ է տեղադրել ֆոնային նկարը: Ֆոնային նկարը կարելի է տեղադրել ինչպես համակարգչից, այնպես էլ վեբ-տեսախցիկի օգնությամբ: Բեռնված նկարը միանգամից կցուցադրվի պատուհանում և պետք է տեղաշարժել ու ընտրել նկարի դիրքը: Հաջորդ քայլին անցնելու համար սեղմեք Continue to Step 2:
II քայլ

Այս քայլում պետք է ընտրել բրաուզերի գույները: Կարող եք ընտրել ֆոնի, ներդիրների և այլ գույներ:
III քայլ

Այս քայլում մնում է միայն լրացնել թեմայի անունը և նկարագրությունը, որից հետո արդեն կարող եք տեղադրել բրաուզերում սեղմելով Install My Theme կոճակը: 
Թեման կարող եք օգտագործել ինչպես դուք, այնպես էլ Ձեր ընկերները: 

iPad ռոբոտը թույլ է տալիս գտնվել միանգամից երկու վայրում

Հեղինակ Hayk գրվել է понедельник, 3 сентября 2012 г. | 04:40

Double Robotics ընկերությունը iPad պլանշետը վերածել է ռոբոտի, որը կարող է փոխել իր դիրքը տարածության մեջ:
«Double» ռոբոտի արժողությունը կազմում է 1999 $:

Սեպտեմբերի 3-ը՝ «Ճիշտ» քարտեզի օր - օգտագործե'ք ճիշտ քարտեզներ

Շնորհավոր Սեպտեմբերի 1

Հեղինակ Hayk գրվել է суббота, 1 сентября 2012 г. | 02:46


 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru